Ադամի բնությունը փոխանցվում է որդիներին

289

Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ Ադամական բնության ժառանգականության հարցը, որը փոխանցվել է իր որդիներին և այսպես շարունակ սերունդներին:

Պողոս առաքյալը գրում է. « Ինչպես մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ ու մեղքով՝ մահը և այսպես մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, ըստ որում՝ բոլորը մեղանչեցին»: Այստեղ առաքյալը պարզ բացատրում է, որ մեղքը ժառանգականորեն փոխանցվելու հատկություն ունի: Ադամի անհնազանդությունը չմնաց միայն իր մեջ, այլ այն փոխանցվեց որդիներին և հետագա սերունդներին: Այսպիսով՝ Կայենն ու Աբելը իրենց ֆիզիկական ծնունդով ձեռք բերեցին ծնողների մեղանչական բնությունը և մեղքը սկսեց ձևավորել նրանց ներքնաշխարհը: Ամբողջ մարդկային սերունդը դարձավ Ադամական բնության ժառանգորդ: Այսպես, թե այնպես այս երկրի վրա ամեն մի մարդ համարվում է մեղավոր և իր մեջ կրում է մեղքի Ադամական բնությունը: Ֆիզիկական ծնունդով մենք հաղորդակից ենք լինում այդ բնությանը:

Կորնթացիս 15: 44-47-ում գրված է՝ «Կա շնչավոր մարմին, կա և հոգևոր մարմին։ Այսպէս էլ գրուած է. «Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղավ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի»։ Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, բայց երկրորդ մարդն է Տերն է՝ երկնքից»: Մարմանվոր ծնունդով մենք ժառանգում ենք առաջին Ադամի բնությունը, իսկ հոգևոր՝ վերստին ծնունդով ստանում ենք Տիրոջ բնությունը: Առաջին բնությունը արտահայտվում է մեղքով, իսկ երկրորդը՝ արդարությամբ: Ադամի որդիները հաղորդակից են լինում Ադամական բնությանը, իսկ Աստծու որդիները Աստվածային բնությանը և ապրում սրբության մեջ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ