Աֆրիկայում բացվել է Facebook-ից կախվածության բուժման աշխարհի երրորդ կլինիկան

256

Ալժիրում բացվել է Աֆրիկայում առաջին մասնավոր կլինիկան, որտեղ հիվանդներին բուժում են Facebook-ի կախվածությունից: Այն դարձել է աշխարհում երրորդը: Ավելի վաղ նմանատիպ կլինիկաներ են բացվել Չինաստանում և Հարավային Կորեայում, հայտնում է rosbalt.ru-ն:

Ալժիրի կլինիկայում աշխատում են մասնագետներ, ովքեր առաջ մասնագիտացել են թմրանյութերից և ալկոհոլից կախվածության բուժման մեջ: Սոցիալական ցանցերից կախվածությունից մարդկանց ազատելու համար բժիշկները մշակել են հատուկ ծրագիր, ինչը հիվանդներին օգնում է սկսել ապրելու ոչ թե վիրտուալ, այլ իրական աշխարհում:

Ավելի վաղ կատարված փորձերի ընթացքում պարզվել է, որ սոցցանցերում գտնվելու ժամանակ մարդու գլխուղեղում բարձրանում է այն նեյրոնների ակտիվությունը, որոնք ակտիվանում են կոկաին օգտագործելու ժամանակ:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ