Ագահ շունը

810

Ատամներով մսի պատառը բռնած՝ շունն անցնում էր գետի միջով:

Հանկարծ ջրի մեջ տեսավ իր արտացոլանքը և կարծեց, թե դա էլ մի ուրիշ շուն է՝ ավելի մեծ պատառով:

Եւ այդտեղ իր ունեցած միսը գցեց ու նետվեց խլելու մյուսի պատառը:

Այդպես նա մնաց ձեռնունայն. մեկը չգտավ, որովհետև բոլորովին չեր եղել, մյուսն էլ կորցրեց, որովհետև ագահ էր:

Մեկնաբանություններ