Աղոթք Սուրբ Հոգու առաջնորդությամբ

1705

Այն միշտ համընկնում է Աստծո կամքի հետ (Հռոմ. 8։26-27)

1. Հաճախ մենք չգիտենք Աստծո կամքը տարբեր իրավիճակների համար, սակայն Սուրբ Հոգին գիտի այն։
2. Այդ աղոթքը գալիս է հոգուց, ոչ թե մեր մտքից։ Այդ ժամանակ մեր միտքը անգործ է։
3. Աստծո կամքն է, որ մեր աղոթքն արդյունավետ լինի։ Աստված կիրականացնի ոչ թե մեր, այլ Իր կամքը։

Աղոթք հոգով և մտքով (1Կորնթ. 14։15)

1. Գլոսսոլալիան («գլոսսա»` անհասկանալի բառի մեկնություն) (օտար լեզուներով խոսելը)`աղոթք է Սուրբ Հոգու լեզվով (Հուդա 1։20, Եփես. 6։18)
2. Մեր լեզուն ակտիվանում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ արված աղոթքից (օտար լեզուներով)։
3. Մենք կարող ենք լցված լինել Սուրբ Հոգով այնքան, որքան Աստծուն թույլ կտանք այդ անելու։

Հոգով աղոթքն ունի հսկայական նշանակություն

1. Այն սահմանափակում է թշնամուն, որը չի հասկանում նրա բովանդակությունը։
2. Այն մեզ համոզվածություն է տալիս, որ մենք Աստծուց պատասխան ենք ստանալու (1Հովհ. 5։14-15)։
ա. Հիսուսը մշտապես ստանում էր Իր աղոթքի պատասխանը. դա իրականություն է նաև մեզ համար։
3. Այն չի սահմանափակում Աստծուն (Հռոմ. 8։26-27)։
ա. Մեր աղոթքը մայրենի լեզվով կարող է սահմանափակել Աստծուն, բայց աղոթելով Հոգով, մենք հանում ենք այդ սահմանափակությունը։
4. Հոգու առաջնորդությամբ աղոթքը կատարյալ աղոթք է։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ