Աղոթք, որտեղ մեր հոգսերը տալիս ենք Աստծուն

740

Աղոթք, որտեղ մեր հոգսերը տալիս ենք Աստծուն (Մատթ.6։25-27)

1. Եթե մենք չենք ստանում մեր աղոթքների պատասխանը, որպես կանոն, դա նշանակում է, որ աղոթում ենք ոչ համաձայն Աստծո Խոսքի։
2. Պետրոս առաքյալը իր ուղերձում սովորեցնում է. «Ձեր բոլոր հոգսերը Նրա վրա դրեք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար» (1Պետր. 5։7)։
3. Այլ խոսքերով, մենք պետք է մեկընդմիշտ Աստծուն տանք բոլոր մեր հոգսերը, անհանգստությունները, վախերը, անհաջողությունները, քանի որ Նա անդադար սիրով հոգ է տանում մեր մասին։
4. Որոշ մարդիկ չեն ստանում իրենց աղոթքի պատասխանը, որովհետև հակառակ Աստծո Խոսքին շարունակում են անհանգստանալ, հոգալ։
5. Եթե մենք ուզում ենք ազատվել մեր խնդիրներից, պետք է անենք այն, ինչ Աստված է ասել։
6. Աստվածաշունչն ասում է, որ Տիրոջը հանձնենք մեր ճանապարհը և Նրան հուսանք (Սաղմ. 37։5)։
7. Աստծո նպատակն է ոչ թե թեթևացնել մեր բեռը, այլ ամբողջովին ազատել մեզ դրանից (կրել այն Անձամբ)։
8. Սաղմ. 37։5-ում Աստված անմիջականորեն դիմում է մեզ։ Մենք ինքներս պետք է մեր հոգսերը և մեր ճանապարհները Նրան տանք։
9. Հաճախ մենք գալիս ենք Աստծո մոտ մեր պրոբլեմներով, և եռանդուն աղոթելուց հետո, կրկին «շալակում» ենք այդ ծանր լուծը և տանում մեզ հետ։ Թողեք ձեր պրոբլեմներն Աստծուն և մոռացեք դրանց մասին (Մատթ. 6։25-27)։
10. Մեզանից ո՞վ կարող է ինչ-որ բան փոխել, կամ էլ լուծել խնդիրը իր անհանգստանալով ու հուզվելով։
11. Անհանգստությունը նման է ճոճաթոռի։ Մենք ճոճվում ենք հետ-առաջ, սակայն մնում ենք միևնույն տեղում, ամբողջ ժամանակ ինչ-որ բան ենք անում, որը ոչնչի չի հանգեցնում։
12. «Հոգ մի տարեք վաղվա օրվա մասին» (Ղուկ. 12։22)։ Մենք պետք է ծրագրավորենք, պատրաստվենք ինչ-որ բանի, որը կլինի վաղը, սակայն մենք չպետք է անհանգստանանք վաղվա օրվա մասին։
13. Անհանգստությունը աղոթքի գործողությունները հավասարեցնում է զրոյի (Փիլ. 4։6)։ Աստվածաշունչն ասում է. «Հոգ մի տարեք և մի անհանգստացեք ոչ մի բանի համար»։
14. Եթե մենք աղոթելով շարունակում ենք անհանգստանալ և հուզվել, դա խոսում է այն մասին, որ մեր պրոբլեմների բեռը Տիրոջ վրա չենք դրել և դրա համար մեր աղոթքները չունեն ուժ։
15. Եթե դուք գիշերը շրջվում եք մի կողքից-մյուսը, անհանգստանալով որևէ խնդրի համար, և չեք կարողանում քնել, նշանակում է, որ այդ խնդիրը դեռևս ձեր և ոչ թե Տիրոջ մոտ է։ Մեր աղոթքները չեն գործում, եթե սեփական խնդիրները Աստծուն չենք տալիս։
16. Պարզապես զարմանալի է, թե ինչպես է Տերը լուծում մեր պրոբլեմները, երբ դրանք Իրեն ենք տալիս։
17. Եթե մենք իսկապես հավատում ենք Աստծո Խոսքին և կիրառում ենք այն մեր կյանքում, ապա երբեք չենք անհանգստանա։ Միակ բանը, որ մեզանից պահանջվում է, իրապես հավատալ Նրան, ինչ ասել է Հիսուսը. «Ինչ-որ խնդրեք Իմ անունով, Ես կանեմ» (Հովհ.. 14։14)։
18. Խորհեք լավ, այլ ոչ թե վատ բաների համար(Փիլ. 4։8)։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ