Ագրեսիվ հավատք

368

«Նոր սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Հավատացյալ ասելով մարդիկ հաճախ հասկանում են խեղճ, անպաշտպան ու անզոր մարդ: Սակայն ժամանակն է հասկանալ, որ հավատացյալը նա է, ով ընդունում է հոգևոր աշխարհի իրականությունը և կարողանում է ներխուժել այդ իրականության մեջ: Նա կարողանում է ինչ-որ բան փոխել հոգևոր աշխարհում, ինչի արդյունքում փոխվում է ֆիզիկական աշխարհը:

Հավատացյալ մարդը պատերազմում է հոգևոր աշխարհում, իսկ պատերազմն առանց ագրեսիայի չի լինում:

Եթե մենք անենք այն, ինչ ասում էր Հիսուսը, ապա կստանանք այն, ինչ խոստացել է Հիսուսը: Ինչպես ճանաչում ենք Հիսուսին, այնպիսին կլինենք:

Հիսուսը խեղճ չի եղել: Հիսուսը հաղթական է եղել: Մենք Նրան ճանաչում ենք որպես հաղթական, և մենք էլ պետք է լինենք հաղթական: Երբ Հիսուսին ներկայացնում են որպես Աստծո Գառ, դա արտահայտում է ոչ թե Նրա խեղճ լինելը, այլ այն, որ Նա պիտի մորթվեր հանուն մեր փրկության:

«Եւ եկան տուն, եւ դարձեալ հաւաքուեցաւ ամբոխը, մինչեւ որ չ’կարողացան հաց էլ ուտել։ Եւ նորա ընտանիքը լսելով դուրս եկան նորան բռնելու. որովհետեւ ասում էին թէ գժուել է» Մարկ.3:20-21:

Հիսուսի ծառայությունն այնքան կրակոտ էր ու արտասովոր, ոչ մարդիկ կարծում էին, թե խենթացել է: Նա բռնկված էր Սուրբ Հոգու կրակով, Նրա ծառայությունը ստանդարտ չէր:

Երբ մարդ դեմ է դուրս գալիս աղքատությանն ու հիվանդությանը, քաղաքավարությունը իմաստազրկվում է: Որովհետև մարդը պատերազմում է, իսկ պատերազմում քաղաքավարություն չկա:

Բարկանալը նորմալ երևույթ է, բայց պետք է իմանալ, թե ում դեմ ուղղել բարկությունը: Հիսուսը գիտեր դա: Նա Իր բարկությունն ուղղում էր սատանայի և դևերի դեմ:

Կարդալ ամբողջությամբ՝ newgeneration.am

Մեկնաբանություններ