«Ահա Ես ամեն բան նոր եմ անում». Ռիգայում կայացավ եռօրյա համաժողով

365

Երևանի «Նոր Սերունդ» Ավետարանական եկեղեցու կայքը գրում է.

Ինչպես նախապես տեղեկացրել էինք նոյեմբերի 25-27-ը տեղի ունեցավ «Նոր սերունդ» միջազգային շարժման ծննդյան 27-ամյակին նվիրված եռօրյա համաժողովը։

Համաժողովի խորագիրն էր «Ահա Ես ամեն բան նոր եմ անում»:

1

Համաժողովի առաջին օրը ներկայացվեց Ալեքսեյ Լեդյաեւի հոբելյանական 60-ամյակին նվիրված «Моя Экзистенция (Իմ Գոյությունը) երաժշտական նախագիծը։

2

Հեղինակային երգերի երեկոյին իր մասնկցությամբ հանդես եկավ նաև Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը։

3

«Լիարժեք կյանք՝ Աստծո պատկերով եւ նմնանությամբ, Նրա խորագիտության, ներդաշնակության եւ գեղեցկության արագընթաց հոսանքի մեջ. ահա իմ գոյության իմաստը։» Ալեքսեյ Լեդյաև

4

Երկրորդ օրն աչքի ընկավ ծառայությունների բազմազանությամբ և հագեցվածությամբ: Իրենց խոսքով ծառայեցին Ռուսաստանից հովիվ Միքայել Դարբինյանը,

Միքայել Դարբինյան

ՌԱՀՔՄ (Ռուսաստանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միություն) ավագ եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին

Սերգեյ Ռյախովսկի

և Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը:

Արթուր Սիմոնյան

Զորավոր և օծված ծառայություններին հաջորդեց երեկոյան բացառիկ ծառայությունը, որն ամբողջությամբ նվիրված էր Աստծո ընտրյալ ժողովրդին` հրեա ազգին:

Իսրայել

Այն ամենը, ինչ կապված է Իսրայելի հետ, հոգևոր աշխարհում կատարվող ամենանշանակալից գործոններից է: Այսօր քրիստոնյաների համար  Իսրայելի միջազգային աշխարհաքաղաքական դերն ու կարգավիճակը այն կարևորագույն թեմաներից է, որն անհնար է շրջանցել:  Եկեղեցին և Իսրայելը նման են ուղեղի երկու  կիսագնդերի, որոնք փոխկապակցված ձևով են աշխատում, և մի կիսագնդի թերի լինելու դեպքում ողջ տրամաբանությունը կորում է, իսկ իմաստությունը վերանում: Իսրայելին օրհնողը կօրհնվի, անարգողը` կանարգվի:

14

27-ամյակին նվարված համաժողովին «Նոր սերունդ»-ը հյուրընկալել էր հյուրեր Իսրայելից` ազգությամբ ավստրալացի «Քրիստոնայները հանուն Իսրայելի» իջազգային շարժման ղեկավար Էնդրիու Տեկերին, Իսրայելի հարցով Եվրոպական կոալիցիայի հիմնադիր և տնօրեն Թոմաս Սանդելին,  ինչպես նաև Լատվիայում Իսրայելի դեսպան Լիրոն Բար-Սադեին, ովքեր իրենց հորդորն ուղղեցին բոլոր քրիստոնյաներին` Իսրայելին աջակցելու և դրա կարևորությունը գիտակցելու համար, ինչպես նաև իրենց տպավորություններով և հիացմունքով կիսվեցին այն մեծ գործի, աջակցության համար, որ կատարում է «Նոր սերունդ» շարժումը` համագործակցելով տարբեր համայնքների ներկայացուցիչների և հովիվների հետ:

10

Երկրորդ օրն ավարտվեց « Նոր սերունդ» շարժման տարբեր երկրների ներկայացուցիչների միաբան աղոթքով` Իսրայելի օրհնության, բարգավաճման, ինչպես նաև պատմության մեջ կատարված իրադարձությունների վերաբերյալ զղջման և ապաշխարության համար:

12

11

Համագումարի եզրափակիչ օրը հովիվները և հյուրերը հնարավորություն ունեցան շնորհավորանքներ և մաղթանքներ հղել ու իրենց երախտագիտության խոսքն ուղղել Նոր սերունդ շարժման առաքյալներ Ալեքսեյ և Օլգա Լեդյաևներին:

13

Եռօրյա համագումարն ավարտվեց` սկիզբ դնելով նորն ու ավելին արարելու նոր ընթացքին:

Աղբյուր՝ newgeneration.am

Պատրաստեց Աննա Բարսեղյանը

Մեկնաբանություններ