ԱՀԿ-ն ցանկանում է արգելել բարակ ծխախոտները

291

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է խորհուրդ տալ արգելել բարակ ծխախոտները՝ հայտնում է korrespondent.net-ը:

Համապատասխան հարցը կարող է բարձրացվել արդեն այս տարի՝ ծխախոտի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի սկզբին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել համաժողովի աշխատանքային խմբերից մեկի զեկույցի նախագիծը, որում, մասնավորապես, առաջարկություն է արվում քննարկել ծխախոտային ապրանքների հրապուրիչ դիզայնում սահմանափակումներ մտցնելու հարցը:

Այդպիսի տարրերի թվում նշվել են ծխախոտի փոքր տրամագիծը (slims, super slims, ultra slims), ֆիլտրի մեջ բուրումնավետ պարկուճի տեղադրումը և այլն:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ