Ալեքսեյ Լեդյաևի ծառայությունները Վրաստանում

247
Ալեքսեյ Լեդյաևի ծառայությունները Վրաստանում

«Էականն այն չէ՝ Հայաստանում ենք, թե Վրաստանում: Ամեն տեղ մենք Աստծո Արքայությունում ենք». Ալեքսեյ Լեդյաև:

Վրաստան էր ժամանել «Նոր սերունդ» միջազգային շարժման հիմնադիր և առաքյալ, հովիվ Ալեքսեյ Լեդյաևը: Նրա հետ հանդիպելու, նրա ծառայություններին մասնակցելու համար Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հիսունից ավելի անդամներ հովիվ Տիգրան Թադևոսյանի հետ մեկնել էին Թբիլիսի:

Առաջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, Թբիլիսիի Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու (հովիվ՝ Օլեգ Խուբաշվիլի) շենքում ցուցադրվեց «Ուխտի տապանակը» երաժշտական նախագիծը: Տեղի հավատացյալներն այն ընդունեցին անկեղծ հետաքրքրությամբ: Հովիվ Ալեքսեյն իր բլոգում գրում է՝ «Այսպիսի բան նրանք առաջին անգամ էին տեսնում»:

Ֆիլմի ցուցադրման հաջորդ օրը Թբիլիսիի «Կյանքի խոսք» եկեղեցում (հովիվ՝ Մամուկա Ջեբիսաշվիլի) Ալեքսեյ Լեդյաևն իր պատգամը հղեց վրացի և հայ քրիստոնյաներին:

Քարոզվեց այն, ինչը մտահոգում է վերջին ժամանակներում, այն ապագայի մասին, որն Աստված պատրաստում է մեզ համար, արքայական քահանայության վերածննդի և սեփական հողի վերափոխման մասին:

«Աստված միավորում է քեզ՝ քո հողի հետ, և դու կլինես մեկ միության մեջ դրա հետ: Աստված կբժշկի այն, և այն կբերի մեծ պտուղներ»,- այսպիսին էր երեկոյի գլխավոր ուղերձը:

Հաջորդ օրը առավոտյան իրականացավ Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի երազանքը՝ եկեղեցու անդամները հնարավորություն ունեցան առանձին հանդիպել առաքյալ Ալեքսեյ Լեդյաևի հետ,ով կիսվեց իր ոգեշնչող խոսքով և ծառայեց իրենց:

Նաև իրենց հնարավորություն ընձեռնվեց կիսվել տպավորություններով, արտահայտել երախտագիտությունը, պատմել խնդիրների մասին:

«Ժամանակն է վերջ տալու ռոմանտիկ քրիստոնեությանը,- ասաց հովիվ Ալեքսեյն իր խոսքում:- Երբ դու գիտես, թե ինչպիսին պետք է լիներ աշխարհը, երբ տեսնում ես, որ այն չի համապատասխանում Աստծո մտահղացմանը, պիտի սկսես վերափոխել այն՝ կերակրես սովածներին, մխիթարես, բժշկես, Ավետարանը տարածես: Հիսուսը դրանով էր զբաղված»:

Նույն օրը երեկոյան Թբիլիսիի Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու դահլիճում կրկին տեղի ունեցավ ընդհանուր ծառայություն: Դահլիճը լեփ-լեցուն էր:

Հոդվածն ամբողջությամբ՝ Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու կայքում։

Մեկնաբանություններ