«Հայ Ավետարանչական ընկերակցությունը շարունակելու է տարբեր ծրագրերով աջակցել սիրիահայերին». Հարութ Ներսեսսյան

313
Հարութ Ներսեսյանը
Հարութ Ներսեսսյանը

«Սիրիահայերը թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ուշադրության կենտրոնում են. նրանց ցավը մեր բոլորի ցավն է»․ ՀՀ Սփյուռքի նախարարությունում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը՝ խոսելով ընկերակցության կողմից սիրիահայերի աջակցությանն ուղղված իրականացված ծրագրերի ու հետագա անելիքների մասին:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ` Հարութ Ներսեսսյանը ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրներին օժանդակելու ուղղությամբ ընկերակցության հետևյալ մոտեցումները` աջակցել նրանց, ովքեր ցանկանում են մնալ Սիրիայում և պահպանել հայկական համայնքը, Հայաստան տեղափոխվել ցանկացողներին, առաջին օգնություն ցուցաբերել Հայաստանում նոր եկածներին, օգնել սիրիահայերին բնակություն հաստատելու Հայաստանում:

Հարութ Ներսեսսյանի խոսքից պարզ դարձավ, որ սիրիական պատերազմի սկսվելու պահից ընկերակցությունը մոտ 2.000.000 դոլարի օժանդակություն է ցուցաբերել հայ համայնքին, որպեսզի կարողանա դժվարության մեջ գտնվող հայերին օգնել սննդի, ջեռուցման և այլ անհրաժեշտությունները հոգալու համար: Բժշկական և կրթական աջակցությանն ուղղված ծրագրերը նույնպես յուրաքանչյուր ամիս  իրականացնում են:

Սիրիայում բոլոր ծրագրերը կյանքի են կոչվում Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի գլխավորությամբ:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը նեցուկ է լինում նաև Սիրիայից Հայաստան տեղափոխվող սիրիահայերին:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ՝ ԱՅՍՏԵՂ։

Մեկնաբանություններ