Ամբողջ աշխարհում կյանքի միջին տևողությունը աճել է 5 տարով

206

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին 15 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կյանքի միջին տևողությունը աճ է արձանագրել, այս մասին հաղորդում է Medicalinsider-ը:

Միջինում Երկիր մոլորակի բնակիչները սկսել են 5 տարով ավելի երկար ապրել: Հրապարակված տվյալների համաձայն՝ կյանքի միջին տևողության ամենացածր ցուցանիշը շարունակում է արձանագրվել Աֆրիկայում, սակայն այնտեղ ևս դրական տեղաշարժ կա:

Երկարակեցության ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Ճապոնիան, որտեղ մարդիկ միջինում ապրում են 83.7 տարի:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ