Ամեն օր մեղր ուտելու 8 պատճառ

206

Իզուր չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս շաքարը փոխարինել մեղրով: Այդ մթերքը եզակի է իր օգտակար հատկություններով՝ բարելավում է ինքնազգացողությունը, պարգևում գեղեցկություն և երիտասարդություն:

Ժամանակակից գիտությունը ապացուցել է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլը պարունակում է մարդու առողջության համար կարևոր ավելի քան 70 նյութ: Դրանում ածխաջրերը սովորական շաքարի համեմատ ավելի հեշտ են մարսվում՝ նպաստելով մկանային ուժի պահպանմանը և նորմալ աճին: Իսկ մեղրում պարունավող ֆերմենտները խթանում են մարսողական պրոցեսները և բարելավում նյութափոխանակությունը: Սպիտակուցները մասնակցում են հորմոնների գոյացմանը, հանքանյութերը կարգավորում են նյարդային համակարգը, հյուսվածքային շնչառությունը և արյան շրջանառությունը:

Ինչու է անհրաժեշտ մեղր ուտել

1. Մեղրը ֆլավոնոիդի պարունակության շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդություններից: Ըստ բժիշկների՝ եթե սրտայինները 1-2 ամիս օրական օգտագործեն 50 գրամ մեղր, ապա նրանց վիճակը անպայման կբարելավվի:

2. Մեղրը բուժամիջոց է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, գաստրիտի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների ժամանակ: Խոցային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում քաղցած վիճակում օրը 3 անգամ խմել գոլ մեղրաջուր: Մեղրը ունի հականեխիչ ազդեցություն և արագ անցնելով աղեստամոքսային տրակտով՝ սպանում է վնասակար միկրոբները և բակտերիաները՝ նպաստելով ստամոքսի առողջացմանը:

3. Մեղրը անփոխարինելի է մրսածության դեպքում: Կարելի է այն խառնել կիտրոնի հյութի հետ և խմել: Տարածված է նաև բողկի հետ օգտագործումը: Մեծ բողկը փորում են և այնտեղ լցնում մեղր: 2-3 ժամ թողնելոց հետո այն պետք է օգտագործել ուտելուց առաջ:

4. Մեղրը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Այն լյարդի համար կատարյալ սնունդ է, քանի որ նրանում ֆրուկտոզան և գլյուկոզան հավասար հարաբերությամբ են:

5. Մեղրը ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ:

6. Մեղրը հիանալի պրոբիոտիկ է: Այն բարելավում է մարսողական համակարգը և վերականգնում օրգանիզմի օգտակար միկրոֆլորան:

7. Մեղրը բնական հակադեպրեսանտ է: Ամեն առավոտ մեղր օգտագործող մարդիկ ավելի լավ են պայքարում քրոնիկ հոգնածության դեմ: Նրանք նվազ դյուրագրգիռ են և նվազ ընկալունակ տարբեր սթրեսային իրավիճակների նկատմամբ:

8. Մեղրը օգտակար է ուղեղի համար: Առավոտյան մեղր օգտագործելը ուղեղին էներգիա է հաղորդում, ինչը շատ կարևոր է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ