Ամենօրյա աղոթքի կարևորությունը

751

Եկեղեցին ծնվել է աղոթքի արդյունքում (Գործք. 1։14, 1։4)

Եկեղեցին ծնվել է աղոթքի մեջ։ Հիսուսը գիտեր, որ եկեղեցու հաջողակ գոյության համար այն Սուրբ Հոգու զորության կարիքն ունի։

Սուրբ Հոգու թափվելը (Գործք.2։4)

1. Սուրբ Հոգին թափվեց աշակերտների վրա աղոթքի շնորհիվ։ Սուրբ Հոգու զորության ազդեցության տակ, Պետրոսը, ով դրանից առաջ երեք անգամ հրաժարվել էր Իր Տիրոջից, այնքան ուժգին փոխվեց, որ դարձավ ամբողջ աշխարհով հայտնի խիզախ ավետարանիչ և քարոզիչ։

Զորությունը գալիս է աղոթքի շնորհիվ (Գործք. 1։8; 4։31;33)

Աստծո զորությունը թափվեց եկեղեցու վրա աղոթքի շնորհիվ։ Հունական «dunamis»բառը այստեղ թարգմանված է որպես «զորություն», և ունի «գերբնական հրաշագործ զորություն, հրաշք, առատություն, հզորություն, ամրոց» նշանակությունը։

Ամենօրյա աղոթքը արդյունք է բերում

1. Կաղի բժշկությունը (Գործք.3։1-8)։ Մարդը, որը ողորմություն էր խնդրում տաճարի դռան առջև և ի ծնե լինելով անդամալույծ, չէր կարողանում քայլել, սակայն Պետրոսը բժշկեց նրան, և նա սկսեց քայլել։

2. Հրաշքներն ու նշանները աղոթքի արդյունքն էին (Գործք.2։41-47)։ Առաջին առաքյալների եկեղեցում մարդիկ ամեն օր փրկվում էին և նրանց կյանքն ամբողջովին փոխվում էր։ Հավատացյալները առատորեն զոհաբերություններ էին բերում, նրանք «վաճառում էին իրենց ունեցվածքն ու ամեն տեսակ սեփականություն և բաժանում էին բոլորին՝ յուրաքանչյուրի կարիքի համապատասխան»։ Աշակերտները արժանացել էին ժողովրդի սիրուն ու բարեհաճությանը։

3. Առաքյալները ծառայության համար իրենց օգնականներ ընտրեցին որբևայրիներին և չունևորներին (Գործք. 6։2-7)։ Սուրբ Հոգին մարդկանց միջից ընտրեց նրանց, — եկեղեցու կարիքները բավարարվեցին։

4. Երևաց Հիսուս Քրիստոսի հարության մեծ վկայությունը (Գործք. 4։31-33)։ Քրիստոնեությունը միակ դավանաբանությունն է, որի կենտրոնում ընկած է նրա հիմնադրի մահն ու հարությունը։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ