Ամերիկյան ողբերգություն

2410

Չէր հասցրել Դոնալդ Թրամփը ձեռքը վերցնել կառավարման սանձերը, երբ անմիջապես էլ համատիեզերական մասշտաբի ողբերգություն հրահրեց։

Երդում տալով և Սպիտակ տուն մտնելով՝ նախագահ Թրամփի առաջին գործը եղավ պետքարտուղարի և պաշտպանության նախարարի նշանակման մասին հրամանները ստորագրելը, իսկ այնուհետև Սպիտակ տան պաշտոնական կայքից կարգադրեց հանել պեդերաստների և լեսբոսուհիների իրավունքների պաշտպանությանը նվիրված բաժինը։ Հաղորդվում է, որ աշխատանքի նախարարության՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման աշխատողների իրավունքների պաշտպանության մասին զեկույցը նույնպես հանվել է։

ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները քանիցս մտահոգություն են հայտնել իրենց իրավունքների ապահովման հարցով՝ նոր նախագահի պաշտոնավարման հետ կապված։ Նախընտրական քարոզարշավում Թրամփը հայտարարում էր, որ դեմ է միասեռական ամուսնություններին։ Մի խոսքով՝ իրեն պահել է նորմալ մարդու պես, ինչի համար էլ հրեշ է դարձել մարդկության մնացած մասի աչքում։

Թրամփը, հավանաբար, չգիտե ռուսական իմաստուն խոսքը, որն ասում է. что для немца смерть, для русского малина (այն, ինչ մահ է գերմանացու համար, ազնվամորի է ռուսի համար)։ Այլապես չէր անարգի երկնագույնների զգացմունքներն ու Սպիտակ տուն մտնելու առաջին իսկ օրը հանել չէր տա նշյալ բաժինը։ Բայց, ինչպես ասում են ֆրանսիացիները, կյանքն այսպիսին է, և դրա հետ պետք է հաշտվել։ Կհաշտվի՞ արդյոք ԼԳԲՏ հանրությունը Սպիտակ տան պաշտոնական կայքից իրեն նվիրված բաժնի անհետացման հետ, կհամակերպվի՞ արդյոք այլասերված հանրույթը ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի գտնվելու հետ. սրանք հարցեր են, որոնց վրա ԱՄՆ 45-րդ նախագահը խորապես թքած ունի։

Սեդրակ Սեդրակյան

Մեկնաբանություններ