ԱՄՆ-ն սահմանափակել է Թուրքիայում սիրիացիներին հատկացվող օգնությունը` խարդախությունների դեպքերի պատճառով

197

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցրել է Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնություն տրամադրող մի շարք հումանիտար գործողություններ` խարդախությունների դեպքերի մասին հաղորդագրությունների պատճառով, գրում է РИА Новости-ն:

Գործակալությունը դադարեցրել է նաև մասնավոր և իրավաբանական անձանց ֆինանսավորումը, քանի որ «զրոյական հանդուրժողականություն ունի խարդախությունների և չարաշահումների նկատմամբ, որոնք կատարվում են ամերիկացի հարկատուների միջոցների հանդեպ»:

Բացի այդ, կազմակերպությունը խոստանում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները «վատնված միջոցները հետ բերելու համար»:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ