Անեծքի բնույթը

543

• Աստվածաշնչում մանրամասն նկարագրված է անեծքի բնույթը.

Աստվածաշնչի որոշ հատվածներում, օրինակ Ծննդոցում (4:11-12, 49:3-4), բացահայտվում են կարևոր պահեր, որոնք վերաբերվում են անեծքի բնույթին: Նախ և առաջ, այն փաստը, որ անեծքները հաճախակի և բառացիորեն են կատարվում, ցույց են տալիս, որ անեծքը պարզապես ատելության կամ անբարյացակամության դրսևորում չէ: Այն, արտաբերված լինելով, կարող է պտուղներ բերել, ինչպես Ադամի, Կայենի և Ռուբենի դեպքում:

• Արդարը չի կարող անիծված լինել.

Երկրորդ բանը, որը շատ կարևոր է՝ անեծքը չի կարող ազդել արդարների վրա: Աստված դա հաստատել է Աբրահամի հետ կնքած ուխտի շնորհիվ. «Ես կօրհնեմ քեզ օրհնողներին և կանիծեմ քեզ անիծողներին» (Ծննդ.12:3):

• Թշնամին սպառնում է մեզ

Սատանան օգտագործում է անեծքի հանդեպ ունեցած վախը, որպեսզի ստիպի մարդկանց ապրել կաթվածահար անող վախի մեջ: Որոշ մարդիկ պարզապես վախի մեջ են այն աստիճան, որ վախենում են տնից դուրս գալ: Սակայն Սուրբ Գրությունը մեզ ասում է, որ Աստված մեզ չի տվել վախի հոգի, այլ զորության, զգաստության և սիրո (2Տիմ.1:7):

Եթե դուք հավատացյալ եք և մտահոգված եք անեծքով և, ապա ձեզ պետք չէ մնալ անեծքի մեջ, քանի որ ավելի մեծ Նա, որ ձեր մեջ է, քան նա, որ աշխարհի մեջ է (1Հովհ.4;4): Աստված մեզ տվել է Իր զորությունը, որպեսզի հաղթենք չարի զորությանը: Մենք պետք է սկզբում հնազանդվենք Աստծուն, հետո հակառակվենք սատանային և նա կփախչի, մոտենանք Աստծում և Նա կմոտենա մեզ: Սա Նրա խոստմունքն է:

• Մենք անեծքի տակ ենք ընկնում անհնազանդության պատճառով

Անեծքը գալիս է, երբ մարդիկ անհնազանդ են Աստծո Խոսքին: Պողոսը խոսում է այդ մասին Գաղատիայի եկեղեցիներին ուղղված իր ուղերձում (Գաղ.3:8-10): Այնտեղ նա հիշատակում է ոչ միայն անեծքի, այլև դրա դեմ ունեցած հաղթության մասին:

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ