Աննա, Գեղամ, Ժակլին եւ Մերի. «Շնորհակալություն» (տեսանյութ)

582

Այս տեսանյութն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ունեցավ հազարավոր դիտումներ, մեկնաբանություններ եւ հավանումներ։

Համացանցում մեծ արձագանք գտած տեսանյութում քրիստոնեական երգերի հեղինակ կատարողներ՝ Աննա Թադեւոսյանը, Գեղամ Կարապետյանը, Ժակլին Թադեւոսյանը եւ Մերի Հովհաննիսյանը երգում են «Շնորհակալություն» եւ «Տերը բարի է» ստեղծագործություններից հատվածներ։

Protestant.am-ի հետ զրույցում երգչուհի Աննա Թադեւոսյանը պատմեց հետաքրքիր մանրամասներ. «Նման հանդիպում վաղուց չէր եղել։ Ընկերներով ուղղակի նշում էինք Սուրբ Ծնունդը եւ մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, եկեք միասին երգենք։ Հրապարակելով տեսանյութը եւ տեսնելով արձագանքները՝ որոշեցինք հետագայում համատեղ գեղեցիկ նախագծեր իրագործել, որոնցից մի քանիսն արդեն սաղմնավորման փուլում են»։

Դե ինչ, դիտենք տեսանյութը, հաջողություն մաղթենք երիտասարդներին եւ սպասենք նոր անակնկալների։

Մեկնաբանություններ