Աննա Մեխակյան. «Կզորանամ ես» (տեսահոլովակ)

933

Ամեն բան Դու գիտես,
Ինչ եղել է, Տե՜ր,
Ինչ ես չգիտեմ,
Որ գալու է, Տե՜ր։

Սիրտս պատրաստի՛ր,
Ոտքերս զորացրո՛ւ,
Կրակի միջով
Գրկումդ անցկացրո՛ւ։

Կրկներգ․
Միայն ձեռքդ որ պարզես,
Երեսդ փայլեցնես,
Կզորանամ ես,
Կզորանա՜մ ես․․․

Կյանքիս ուղին անցնեմ,
Թեև գնամ մահվան,
Միայն չկորցնեմ
Սերդ հայրական։

Չվախենամ մահից,
Երկինքը չուրանամ,
Ամուր բռնվեմ,
Մինչ Քեզ միանամ։

Anna Mekhakyan

Մեկնաբանություններ