Խոսք ի խորոց սրտի

3817
Anna Simonyan

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու պաշտոնական կայքը գրում է․

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ ի Տեր է ննջել հովիվ Արթուր և Լուսինե Սիմոնյանների ավագ դուստրը՝ Աննա Սիմոնյանը: Եկեղեցու բոլոր ծառայողների և անդամների անունից խորապես ցավակցում ենք հովիվ Արթուրին, Լուսինեին և հարազատներին՝ հայտնելով մեր զորակցությունը, սերն ու աջակցությունը:

Անսասան հավատով վստահություն ունենք, որ մեր սիրելի Աննան երկնքում է՝ Տիրոջ մոտ, ուր չկա ո՛չ ցավ և ո՛չ արտասուք: Աստծո Խոսքն ասում է, որ Քրիստոսին հավատացողը, թեև մեռնի էլ, կապրի: Նա, ով Քրիստոսինն է, մահն իշխանություն չունի նրա վրա:

Ճշմարիտ հույս և մխիթարություն ունենք, որ սա ընդամենը մի կարճ բաժանում է, մինչև որ երկնքում միասին կլինենք Տիրոջ հետ:

Սիրելի՛ Աննա, մենք քեզ հրաժեշտ չենք տալիս, մենք ասում ենք մինչև նոր հանդիպում երկնքում: Դու մեր սրտերում կենդանի ես, և ճիշտ այնպիսին ես, ինչպիսին միշտ ես՝ գեղեցիկ, բարի, ժիր ու խելացի:

Մեր սրտի աղոթքն ենք բարձրացնում Աստծուն՝ խնդրելով, որ Տերն Իր Սուրբ Հոգով գերբնական մխիթարի, սփոփի ու զորացնի Աննայի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին:

Խոր ցավակցությամբ և աղոթքով՝
«Կյանքի Խոսք» եկեղեցի

wolarm.org

Հ․Գ․ Protestant.am կայքի անձնակազմը կիսում է հովիվ Արթուր Սիմոնյանի և ընտանիքի ծանր վիշտը: Տիրոջ մխիթարությունն ամենքիս հետ լինի։ Երկնքում կհանդիպենք սիրելի Աննային․․․

Մեկնաբանություններ