Աննա Թադևոսյան. «Միայն Դու» (կենդանի կատարում)

843

Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող Աննա Թադևոսյանը վերջերս ներկայացրեց շատերի կողմից սիրված Հայկուհի Բաբայանի երգերից մեկը:

Ձեզ ենք ներկայացնում երգի կենդանի կատարումը:

Աննա Թադևոսյան. «Միայն Դու»
Երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Հայկուհի Բաբայան

Հավատում եմ ես, Հավատում եմ Քեզ, իմ Տեր,
Ու սպասում եմ ես, Ու սպասում եմ անհամբեր:

Առավոտով ես սիրո երգս կերգեմ,
Պատրաստ կլինեմ օրհներգս բարձրացնել Քեզ, իմ Տեր,
Ուր էլ որ լինեմ, գիտեմ Տեր, որ իմ կողքին ես,
Թե մտքում խոսեմ, գիտեմ Տեր, որ ինձ լսում ես:

Իմ սրտից բխող երանգներ սիրո գետի,
Նվիրում եմ Քեզ, իմ Փրկիչ Հիսուս, իմ Տեր,

Միայն Դու ես իմ Տերը, Միայն Քոնն է իմ սերը:
Կաթիլներ լցված՝ Խոսքով իմ սրտում,
Թող հոսեն Քո առջև արցունքներս մեղմ,
Թող հոգիս երկրպագի միայն Քեզ, իմ Տեր,

Թող անվերջ դառնան և հավերժանան,
Հուրը չմարի Քո հոգու՝ իմ մեջ,
Թող այս երգը իմ Քո առջև ելնի՝
Օրհնությամբ, գոհությամբ, Քեզ միայն, Քեզ միայն, Քեզ…

Մեկնաբանություններ