Աննա Թադևոսյան. «Նրա կամքը բարի է»

761

Տերը տեսնում է մեր արցունքները և լսում է մեր աղոթքները։ Մեր Աստված գիտի մեր բոլոր երազանքները։ Մեզ միայն մնում է վստահել Նրան և հետևել Նրա Խոսքին։

Ստորև ներկայացնում ենք քրիստոնեական երգերի հեղինակ կատարող Աննա Թադևոսյանի «Նրա կամքը բարի է» ստեղծագործությունը։

Աննա Թադևոսյան. «Նրա կամքը բարի է»
Երաժշտության հեղինակ՝ Աննա Թադևոսյան
Խոսքերի հեղինակ՝ Ժակլին Թադևոսյան

Նա գիտի երազանքդ մեծ,
Մի՞թե կարծում ես կլքի քեզ,
Նա է, որ ստեղծեց աչքերդ,
Նրան կարող ես տալ քայլերդ,
Կամքը Նրա միշտ բարի է,

Վստահիր Նրան ու սպասիր միայն,
Նրա կամքը միշտ բարի է,

Տեսնում է Նա, քեզ տեսնում է,
Աղոթքը քո Նա միշտ լսում է,
Սպասիր Նրան միայն,

Տեսնում է Նա, քեզ տեսնում է,
Աղոթքը քո Նա միշտ լսում է,
Նրա կամքը բարի է,

Սպասիր դու դեռ, ուղղիր հայացքդ վեր,
Քո աչքերը թաց տեսնողը Տերն է,
Նրա կամքը միշտ բարի է,

Ու եթե թվա, թե դու մենակ ես,
Եվ նորից, նորից դատարկ ես,
Սրբիր աչքերդ թաց, Տիրոջը սիրտդ բաց,
Քեզ տեսնում է,

Տեսնում է Նա, քեզ տեսնում է,
Աղոթքը քո Նա միշտ լսում է,
Սպասիր Նրան միայն,

Տեսնում է Նա, քեզ տեսնում է,
Աղոթքը քո Նա միշտ լսում է,
Նրա կամքը բարի է,

Նա գիտի երազանքդ մեծ,
Մի՞թե կլքի քեզ ․․․

Մեկնաբանություններ