Աննա Թադևոսյան. «Վերադառնում եմ» (կենդանի կատարում)

1412

Protestant.am-ն իր ընթերցողին է ներկայացնում քրիստոնեական երգերի հեղինակ կատարող Աննա Թադևոսյանի նոր ստեղծագործությունը, որ կոչվում է «Վերադառնում եմ»:

Երաժշտության հեղինակը Աննան է, խոսքերի հեղինակը` Ժակլին Թադևոսյանը:

Վերջերս թողարկված երգն արդեն իսկ հասցրել է հուզել շատերին: Հնարավոր է լսելով` շատերը կտեսնեն իրենց, այն կբորբոքի նոր որոշումներ, համարձակություն և շատերի սրտերում կլուսավորի այն ծածուկ կարոտը` Տիրոջ Տան հանդեպ, որ գուցե պաղել էր արդեն:

Մարդ, ով հեռացել է տնից, կտրվել Երկնային Հոր սիրուց, բայց այս աշխարհի ունայնության մեջ, կոտրված ու խաբված, կորցնելով ողջ հույսը, դարձյալ Տիրոջ մոտ է վերադառնում, իր հարազատ ընտանիք, որտեղ, չնայելով ոչնչի, Հայրը գրկաբաց ու կարոտած, պատրաստ է ներել ու ջերմորեն ընդունել…

Աննա Թադևոսյան. «Վերադառնում եմ»
Երաժշտության հեղինակ՝ Աննա Թադևոսյան
Խոսքերի հեղինակ՝ Ժակլին Թադևոսյան

Տե՛ր, ես գալիս եմ հեռու ափերից,
Ես գալիս եմ իմ տունը նորից,
Գիտեմ՝ սպասում ես ինձ,
Սերդ անհուն նվիրել ես ինձ,

Տե՛ր, իմ շուրջը դատարկ էր ու ցուրտ,
Չկար ջերմությունը Հոգուդ,
Միայն մի ելք գիտեի,
Տունն էր, ուր Դու ինձ սպասում էիր,

Քիչ էր ժամանակը, ու միակը գալն էր, Տե՛ր,
Սրտիս աղաչանքը, տառապանքը ետ բերեց,

Հիմա գտել եմ լույսը, նորից եկել եմ տունն իմ հարազատ,
Երեկ կորցրել էի հույսս, իսկ այսօր դարձա ազատ:

Տե՛ր, միայն Դու ես նայել հավատով,
Իսկ մարդիկ դատեցին Քո դատով,
Բայց Դու գիտեիր, որ ես
Ետ եմ գալու, ներելու ես,

Տե՛ր, ես կարծում էի՝ ինձ չես ճանաչի,
Բայց գտավ ինձ Քո սերն առաջին,
Ու ես զգում եմ Քեզ,
Չկա առավել էլ ոչինչ, Տե՛ր։

Ների՛ր ինձ:

Մեկնաբանություններ