Ապագան տեսնողները. Րաֆֆի Շահվերդյան

691
Rev. Rafie Shahverdian

Երեմիա 29․11․ «Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը»։

1958 թվականին Հարավային Կորեայում 5 հոգի հավաքվեցին մի վրանի տակ, որոնց առաջնորդն էր դոկտոր Փոլ Յոնգի Չոն, տարիներ հետո նրանք դարձան աշխարհի ամենամեծ եկեղեցին, որովհետև նրանք տեսան իրենց ապագան Քրիստոսի մեջ: Ներկան անցյալի ափսոսանքով ապրելու պահը չէ, այլ՝ ապագան տեսնելու և այդ տեսածի վրա ծրագրելու: Աստծո Խոսքը մեզ հուշում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան (Եբր. 11:8): Երեկը և այսօրը անցնում են և որպես շարունակություն հեղինակը չի գրում վաղը, այլ՝ հավիտյան:

Մեր ապագան ոչ թե վաղն է, այլ հավիտենականությունը և մեր Տերն այդ բոլորի մեջ անփոփոխ է: Ապագան տեսնողներին հարկավոր է մի քանի կարևոր քայլեր կատարել դեպի ապագա:

1. Տեսնել ապագան

Նա է ապագայի Տերը: Ապագան տեսնելու համար պետք է ճանաչել, որ Նա է ապագայի Տերը: Նագիտի և իշխում է ապագայի վրա: «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Սուրբը ևնրա Արարիչը, – ապագայի բաներն Ինձանից հարցրեք, Իմ որդկաց և Իմ ձեռքի գործերի համար ինձ պատվիրեցեք» (Եսայա 45:11): Նա է մեզ տալիս ապագան(Երեմիա 29:11):Նրան ապավինողը և Նրանից հարցնողը կտեսնի ապագան: Պողոսը, թեև կալանքի մեջ էր, սակայն տեսնում էր ապագայի վտանգը նավի համար (Գործք27:10), իսկ 24-րդ խոսքում մենք տեսնում ենք նրան այդ փոթորկոտ վիճակում,երբ Տերը նրան է տալիս այդ բոլոր իր հետ նավարկողներին: Պողոսը փոթորկի մեջտեսնում էր ապագան (24): Փոթորիկների մեջ իմանանք, որ ապագայի Տերը Նա է և այդպիսով կտեսնենք ապագան:

Նրա աչքերով նայել ապագային

Աստծո աչքերով նայելու համար պետք է Նրան մոտ լինենք: Նոյը շինում էր տապանը, որովհետև Աստծո աչքերով էր նայում չոր անապատին: Նա լսեց Տիրոջ ձայնը և ձեռնարկեց նավի շինությունը (Եբր. 11:7): Աբրահամը նայեց երկրի ավազին (Ծննդ. 13:14-16) և նայեց երկնքի աստղերին( Ծննդ. 15:5): Նա զավակ չուներ, սակայն հավատքի աչքերով նայեց և հավատաց, որ իր զավակները երկրի ավազի և երկնքի աստղերի չափ կլինեն: Այսօր նրա զավակները թե երկրի վրա են շատ, և թե երկնքում՝ Աստծո գալիք արքայության մեջ: (Եբր. 11:12) «Նորա համար եւ այն մէկիցը, այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ»:

Տեսնել Աստծո ծրագրածը

Հովսեփը տեսավ Աստծո ծրագիրը իր կյանքում և դրա համար նեղություններն ու հալածանքները նրան հետ չէին պահում առաջ գնալուց: Աստված ծրագիր ունի մեզ համար՝ հավատքով տեսնենք Նրա ծրագրերը մեզ համար: Հիսուսը հաճախ էր ապագան ցույց տալիս աշակերտներին, Նա շփոթվածՊետրոսին մի գեղեցիկ ապագա ցույց տվեց ասելով՝ «…մի վախենա, որովհետև այսուհետ մարդկանց որոսող պետք է լինես» (Ղուկ. 5:10): Նա նաև զարմացած Նաթանայելին ասաց. «… հավատու՞մ ես, սրանից էլ ավելի բաներ կտեսնես» (Հովհ. 1:50): Նա մեծ ապագա էր նրանց ցույց տալիս` բացած երկինք և հրեշտակների հայտնություն (Հովհ. 1:51):

Քննարկում – (Ղուկ. 10:20) ընթերցե՜ք և քննարկե՜ք թե ի՞նչ ապագա էր ցույց տալիս Նա աշակերտներին: Հիսուսը Աստծո ծրագիրը ցույց էր տալիս և քաջալերում էր նրանց, որտեսնեն ապագան: Մեծ ապագան կարելի է տեսնել մի փոքրիկ ամպի պես, մի բլրիվրա և ընդունել այն, ինչպես Եղիայի ուղարկած պատանին տեսավ (Գ Թագ. 18:44):

2. Հավատքով դեպի ապագա

Հավատալ և քայլել

«Եվ հույս կա քո ապագայի համար, ասում է Տերը և որդիքը ետ պիտիդառնան իրենց սահմանը» (Եր. 31:17):Աբրահամը տեսավ ապագան և հավատաց: Նա հավատքով պանդուխտեղավ (Եբր. 11:9,10): Քահանաները իրենց ոտքերը հավատքով դրեցին Հորդանանի մեջ, որպեսզիԻսրայել ազգն անցնի դեպի նոր ապագա (Հեսու 3:13):

Հավատքով զորանալ

Աբրահամը չնայեց իր տարիքին ոչ էլ Սառայի մեռած արգանդին, այլխոստմունքը ընդունեց և զորացավ հավատքով: Նա մեռած արգանդին չնայեց, այլ՝կենդանի Աստծուն (Հռ. 4:19-21): Սառան հավատքով ընդունեց սերմը (Եբր. 11:11):Ապագան տեսնողները չեն նայում ներկա իրավիճակին, այլ՝ ապագայիխոստմանը:Հավատքով քայլելԵնովքը քայլում էր Աստծո հետ. Նա հավտքով էր քայլում և անհետացավ(Եբր. 11:5): Ապագան տեսնողները պետք է քայլեն և ապրեն Աստծո հետ: Մովսեսի ծնողները տեսան ապագան և հավատքի քայլ արեցին՝ թաքցրինՄովսեսին, որովհետև հավատացին Աստծուն և Նրա խոստացած ապագային(Եբր. 11:23): Մովսեսի հավատքի քայլը ճեղքեց ծովը, քանզի նա տեսավ ապագան և դրանհասնելու համար հավատքի քայլ էր պետք (Եբր. 11:27): Արյունահոսությամբ տառապող կինը հավատքով քայլ արեց, դպչելովՀիսուսի հանդերձի ծայրին, որպեսզի իր բժշկությունը գտնի (Ղուկ. 8:43,44):
Ապագան տեսնողները հավատքի քայլեր են անում: Անձրևի համար աղոթողը անձրևանոց է վերցնում:

3. Անցյալն արձակել

Ապագան տեսնողները պետք է արձակեն անցյալը: Հռութը թողեց Մովաբը,ամուսնու գերեզմանն ու անցյալը և արժանացավ թագավորական տոհմի մեծմայրը կոչվելուն: Անցյալը խանգարում է մեզ տեսնել ապագան: Տերը Սամվել մարգարեին ասաց. « մինչև երբ պետք է Սավուղի համար սուգանես» (Ա Թագ. 16:1,2): Նա բաց թողեց Սավուղին և Տերը ցույց տվեց Դավիթին՝նոր թագավորին, ու օծյալին՝ նոր ապագան իր և Իսրայելի համար:Պողոսն իր անցյալը աղբ համարեց և մոռացավ, որպեսզի Քրիստոսի հետապագան շահի (Փիլիպ. 3:13): Անցյալի դեպքերը, մարդիկ և այլ իրադարձություններն արձակելով ապագանկտեսնենք: Նրանք, որ Եգիպտոսը չարձակեցին ընկան, մեռան անապատում: Դրահամար Պողոսը հռչակում է բարձրաձայն, « Եթե մեկը Հիսուս Քրիստոսումն է,նոր ստեղծված է: Հներն անցան ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթ. 5:17):

4. Հռչակում ապագայի համար

Աստծո Խոսքը լեցուն է խոստումներով ապագայի համար: Մեզ մնում է տեսնել, հավատալ և հռչակել դրանք ապագայի համար: Քաղեբն ու Հեսուն իրենցապագայի համար հրաշալի հռչակում էին անում (Թվ. 14:6,7): Եկե՜ք մենք էլ մերերկրի և նրա ապագայի համար նման հռչակում անենք: Աբրահամը զավակ չուներ, բայց Տերը նրա անունը փոխեց և դարձրեցԱբրահամ, որը նշանակում է բազմության հայր (Ծննդ. 17:1,2): Նա և Սառանընդունեցին նոր հռչակումը, որ եղավ իրենց վրա: Հովսեփը պանդխտության մեջ երկու որդի ունեցավ: Մեկի անունը դրեցՄանասե՝ մոռացություն, իսկ մյուսինը՝ Եփրեմ՝ պտղաբերություն: Նա անցյալըմոռացավ և իր ապագան պտղաբեր հռչակեց (Ծննդ. 41:514,52): ՀետագայումՀակոբը իր աջը դրեց Եփրեմի վրա, հաստատելով նրան, քանզի նրա անունըապագայի հետ էր կապված, իսկ Մանասեինը՝ անցյալի: Ապագայի համարպտղաբերություն հռչակենք, որը հաստատում է Տերը Իր ծառայի միջոցով (Ծննդ.48:14): Պողոսը ապագան տեսնող, հավատացող և դրա մասին հռչակումներ անող էր:Այդ հռչակումներն են, որ իրականացնում են մեր ապագան: Նա կալանքից ուբանտից հրաշալի հռչակումներ էր անում. «գիտեմ ում եմ հավատացել ևհամոզված եմ, որ Նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը» (Բ Տիմ. 1:12):Նա հավատում և վստահում է Տիրոջը, որ ապագան Նրա ձեռքում է: Սա է իմ և քոբաժինը, որ հավատանք և հռչակենք: Պողոսը բանտից Փիլիպեցիներին գրում է, որամեն բան կարող է իրեն զորացնող Քրիստոսով (Փիլիպ. 4:13): Նա ապագանտեսնում, հավատում և հռչակում էր, որ իր Տիրոջ առջև բոլորը պետք է ծունկ ծռենև հավատան (Փիլիպ. 2:10): Պողոսն անգամ իր դժվար ապագայի համար էհռչակում անում, երբ լսում է Ագաբոս մարգարեի խոսքերը իր գալիք հալածանքների մասին (Գործք 21:13) «Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց եւասեց. Ի՞նչ էք անում, որ լաց էք լինում եւ սիրտս ճմլում»:Հարկավոր է, Պողոսի նման հռչակումներ անել, անգամ դժվար ապագայիհամար: Հռչակի՜ր այն իշխանությունով: Նա իր մահվան և կյանքի համար հռչակումէր (Փիլիպ. 1:21) «Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ»:

5. Սպասել ապագային

Սաղմ. 40:1 «…Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց»: Սա Դավթի սպասումն էր գալիք ապագայի համար: Մեկը, ով տեսավ իրապագան մարգարեության միջոցով և հավատաց ու սպասեց նրան: Նոյն արձակեց աղավնուն և սպասեց նրա վերադարձին, որովհետև նոր ապագաէր սպասվում կործանված աշխարհի համար (Ծննդ. 8:8,9): Նա տեսավ ծիածանը, որգեղեցկացրեց երկինքը: Նա սպասելով տեսավ (Սաղմ. 25:3) « ամեն Քեզ սպասողներըչեն ամաչի»: Հովսեփը բանտում տեսավ ապագան, հալածվեց, բայց սպասեց ու հասավ նրան: Մովսեսը անապատում սպասեց: Աբրահամը վրանների տակ սպասեց:Եղիան՝ հեղհեղատի մոտ:Դանիելը դեպի Երուսաղեմ բացված պատուհանների մոտ սպասեց Իսրայելի նորապագային:Մենք էլ սպասենք հավիտենական հույսին և մեր ապագային Քրիստոսի հետ: Մերապագան Նրա հետ հիանալի է և փառավոր: Որտեղ էլ լինենք, ինչպես էլ ապրենք,դարձյալ Նա է մեր ապագան: Սպասենք այդ փառավոր ապագային: (Ես. 27:6) «Ապագայում Յակոբըպիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնենաշխարհի երեսը պտուղով»:Սիմոն ծերունին սպասում էր Աստծո արքայությանը, նա Սուրբ Հոգով տաճարէր գնում և լցված հոգով սպասում էր Մեսիայի հայտնվելուն, դրա համար էլ տեսավու հանդիպեց (Ղուկ. 2:25) «Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունըՍիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր Իսրայէլիմխիթարութեանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերայ»:

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ