Ապոլոգետիկայի գործնական կիրառությունը. Սամվել Նավոյան

391

Հաճախ ապոլոգետիկան նպաստում է` զրուցակցի մոտ առաջացնելու վստահության այն մթնոլորտը, թե քրիստոնեությունը, որպես աշխարհայացք, ամբողջական է, տրամաբանական և ճշմարիտ:

Ֆրենսիս Շեֆֆերն իր «Աստված, Ով այնտեղ է» աշխատությունում ապոլոգետի ծառայությունն այս իմաստով անվանում է նախաավետարանչություն:

Այսուհանդերձ, մարդու բնությունը չի հանգում միայն բանականությանը: Անհրաժեշտ են մեր բարեխոսական աղոթքը և Սուրբ Հոգու գործը, որպեսզի նրա մտքի վրա կառուցված դիվային ամրոցները քանդվեն (2Կոր.10.3-5), Աստծու Լույսը` հանձին Քրիստոսի, ներթափանցի նրա մեղավոր սիրտը (2կոր.4.6), առաջացնի մեղքի ճշմարիտ գիտակցություն ու  զղջում (Հովհ.16.8,9): Եվ որպեսզի նոր արժեհամակարգը` մենթալի-տետը, մտքերի և զգացումների փոփոխությունը (մեթանոյեն) առաջացնի ճշմարիտ դարձ և կամքի հանձնում Տիրոջը (էպիստրեֆո):

Խորհուրդներ ապոլոգետիկական ծառայութան համար՝
ա) Թույլ չտալ, որ բանավեճն անցնի վեճի, անգամ եթե մեր խոսքը տրամաբանորեն անսխալ է:
բ) Չպետք է ենթադրել, թե զրուցակցի կողմից տրվող անհամաձայնության հարցերն անկեղծ չեն: Դրանց պետք է վերաբերվել ուշադրությամբ:
գ) Եթե առաջադրվող հարցի պատասխանը չունենք, աննհրաժեշտ է անկեղծորեն դա խոստովանել և պատասխանի համար ժամանակ խնդրե.
դ) Չի կարելի զրուցակցին մղել որոշման ընդունմանը, քանի դեռ նա բավարար չափով չի իմաստավորել լսածը: Ավելի լավ է Սուրբ Հոգուն հանձնել նրա հետ տարվող աշխատանքի շարունակումը:

Սամվել Նավոյան

Մեկնաբանություններ