Արա՛ առաջին քայլդ…

241

Հաճախ մենք պարզապես սպասում ենք, թե երբ է Աստված մեզ ապահովելու միջոցներով, որպեսզի կարողանանք որևէ հաջողության հասնել, սակայն այդ պահը թվում է, թե այդպես էլ չի գա, եթե մենք շարունակենք պարզապես սպասել Նրան՝ առանց գործի դնելու արդեն մեզ ընձեռնած հնարավորությունները։

Սիրելի՛ բարեկամ, Տերն արդեն քեզ տվել է անհրաժեշտ միջոցներ, իսկ մնացածի մասին Նա հոգ կտանի, երբ առաջին քայլն անես. բավական է հավատալ և գավազանը քո ձեռքին օձ կդառնա ( Ելից 7։8-10) վստահել և գավազանով ժայռից ջուր կբխի (Թվոց 20:11), ոտք դնել Հորդանան և ջուրն իսկույն կհանդարտվի (Հեսու 3։16), պատրաստ լինել զոհելու ամենաթանկը և Նա փոխարենը կտա(Ծննդոց 22)…

Արա՛ առաջին քայլդ…

Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ

Մեկնաբանություններ