Առաջին ծնողները

226

«Եվ Ադամը գիտեցավ իր կնոջը՝ Եվային, և նա հղիացավ և ծնեց Կայենին. և ասաց. «Մարդ ստացա Տիրոջից»: ֊Ծննդոց 4:1

Զարմանահրաշ տեսարան է: Մեր առջև նկարագրված է Երկիր մոլորակի վրա տեղի ունեցած առաջին ծննդյան տեսարանը: Առաջին մարդկանց ստեղծեց Տերը և նրանք ծնողներ չունեին, իսկ այստեղ խոսվում է առաջին ծնողների և նրանցից ծնված առաջին երեխաների՝ Կայենի ու Աբելի մասին: Վերջապես Ադամը դառնում է հայր՝ առաջին հայրը երկրի վրա, իսկ Եվան՝ մայր: Ինչպիսի՜ ողորմություն Աստծու կողմից: Չնայած նրանք հոգևորապես բաժանված էին Տիրոջից, բայց Նա շարունակեց հավատարիմ մնալ Իր ծրագրին և օրհնեց մարդ արարածին, որպեսզի բազմանան ու երկիրը լցնեն:

Այս ամենը դարձել է կանոն և շարունակվել ամբողջ մարդկության պատմության ընթացքում՝ հասնելով մինչև մեր օրերը: Մենք խոտորվում ենք Աստծու ճանապարհներից, թողնում ու հեռանում, բայց Նա շարունակում է հսկել մեզ, որպես սիրող Հայր և օրհնելով առաջնորդում է դեպի հայրական տուն: Վերը նշված խոսքից իմանում ենք Կայենի և Աբելի ֆիզիկական ծնունդի մասին, բայց ինչպիսի՞ բնություն էր փոխանցվել իրենց ծնողներից և ինչպե՞ս մարդկության զարգացման հետ միասին շատ արագ սկսեց զարգանալ ու տարածվելով սարսափելի չափերի հասնել՝ մեղքը, դա արդեն կդառնա մեր հետագա քննարկումների նյութը: Կփորձենք ամենայն մանրամասնությամբ անալիզի ենթարկել բոլոր մտքերը, որպեսզի կարողանանք ճիշտ հասկանալ Աստվածային ծրագիրը մեր կյանքի համար, թե որտեղից ենք եկել և ու՞ր ենք գնում:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ