Առաջին ծնունդը

119

«Եվ Ադամը գիտեցավ իր կնոջը՝ Եվային, և նա հղիացավ և ծնեց Կայենին. և ասաց. «Մարդ ստացա Տիրոջից»: — Ծննդ. 4:1

Աստված արարչագործությունից հետո, բոլոր կենդանիներին բերեց Ադամի մոտ, որպեսզի նա նրանց անուներ դնի և գրված է այսպես՝ «Եւ Եհովա Աստվածը շինեց հողից բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները, և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նորանց ինչ անուն կկոչի, և ամեն ինչ որ Ադամը շնչաւոր կենդանիներին կոչեց՝ նա եղավ նրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին և երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց »: Նույնիսկ իր կնոջը ինքը անվանեց Եվա՝ այսինքն կյանք, այլ ոչ թե Աստված: Բայց այստեղ մենք տեսնում ենք հակառակ պատկեր:

Ընկած և արդեն մեղքի բնություն ունեցող Ադամը քաշվել է երկրորդ պլան և կինը՝ Եվան է որդուն անուն տալիս և անվանում է նրան Կայեն: Աստվածաշնչում շատ անգամներ մենք հանդիպում ենք այնպիսի դրվագների, որ Աստված է պատվիրում որևէ երեխայի անվանել այսպես, կամ այնպես: Այստեղ մարդիկ և այն էլ Եվան է անվանում իր առաջնեկին, կապելով նրա հետ բազում հույսեր, որոնք այդպես էլ չարդարացան և հակառակը հիսթափություն առաջացրեցին: Աստվածաշունչը լռում է այն մասին, թե Ադամը ինչպիսի մեղքեր է գործել Եդեմի պարտեզից վռնդվելուց հետո, գուցե ոչ մի: Քանի որ նա արդեն ընկած բնություն ուներ և հոգևորապես բաժանված էր Աստծուց, մեռած, այսպիսով այդ ընկած բնությունը փոխանցվեց իր զավակներին:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ