Առաջին պտույտը Երիքովի պարսպի շուրջ. Ծոմի և աղոթքի առաջին օրը

382

«Նոր սերունդ» եկեղեցում մեկնարկեց ամենամյա ծոմի և աղոթքի շաբաթը:

Երկրպագություն, փառաբանություն, աղոթք. եկեղեցու գրասենյակում այսպես սկսվեց երեկոյան հավաքը, որին մասնակցում էին եկեղեցու մի քանի տասնյակ հավատացյալներ:

«Տեր, այլակերպության գիշերը Պետրոսը, Հովհանեսը և Հակոբոսը քնեցին և հանդիմանվեցին Քեզնից: Նրանք չտեսան այլակերպության ողջ ընթացքը, բաց թողեցին ամենակարևորը: Տեր, աղոթում ենք, որ մեզնից ոչ ոք չքնի, չթմրի, անտարբեր չդառնա, չկորցնի իր ուշիմությունը և տեսնի Քեզ այլակերպվելիս: Տեր, օգնիր մեզ, որ մենք ինքներս այլակերպվենք, վերափոխվենք, նորոգվենք Քո Սուրբ Հոգով և տեսնենք Քո փառքը»,- իր աղոթքում ասաց հովիվ Տիգրան Թադևոսյանը:

Աղոթքից և երկրպագությունից հետո հովիվը դիմեց բոլոր ներկաներին.

«Այս օրերին ունայն բաներ մի՛ լսեք և մի՛ խոսեք: Երկրպագեք Տիրոջը և մնացեք Նրա ներկայության մեջ:

Այլակերպության գիշերը Աստված Հիսուսին տեսավ այնպիսին, ինչպիսին Նա եղել էր Իր մոտ, մինչև երկիր գալը և ասաց՝ «Սա է Իմ սիրելի Որդին» (Ղուկ. 9:35):

Երկրպագիր Աստծուն, աղոթիր: Եթե սիրո կարիք ունես, ինքդ սիրիր մարդկանց, և սերը կվերադառնա քեզ: Դու կտեսնես մարդկանց սերը և կտեսնես Աստծո սերը, քանի որ դու նույնպես Աստծո սիրելի զավակն ես»:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ