Որտե՞ղ գտնել ադամանդներ. առակ

541

Մեկ անգամ հայրը, տեսնելով որ իր դուստրը ոչ պարկեշտ է հագնվել ու կրում է բավական բաց հագուստ, ասում է նրան.

— Աղջի՛կս, ամեն արժեքավոր բան, որ Աստված ստեղծել է այս աշխարհում, փակ է ու դժվար հասանելի: Որտե՞ղ կարող ենք գտնել ադամանդներ՝ հողի խորքերում՝ փակված ու ապահով:

Որտե՞ղ է հնարավոր գտնել մարգարիտներ՝ խորը օվկիանոսի հատակին՝ փակ ու պահպանված գեղեցիկ պատյանի մեջ:

Որտե՞ղ է հնարավոր ոսկի գտնել՝ հանքահորում՝ ծածկված քարերի ու հողի շերտի տակ: Պետք է տքնաջան աշխատել՝ դրանց հասնելու և տեսնելու համար…

Քո մարմինը սուրբ է:

Դու ավելի թանկ ես, քան ադամանդներն ու մարգարիտները, և պետք է ծածկված լինես…

Միրոն Գամիլիյ

Մեկնաբանություններ