Հումորային առակ կուռքերի մասին

1042
arak-kurqeri-masin

Մի փոքրիկ տղա խաղում էր իր հոր կուռքերի հետ, երբ հանկարծ նրանցից մեկը վայր ընկավ և փշրվեց:

Քանի որ այնտեղ բազմաթիվ այլ կուռքեր էլ կային, տղան իրեն չկորցրեց, մի փայտ դրեց դրանցից մեկի տակ:

Երբ հայրը տեսավ կատարվածը, հարցրեց.
-Ինչո՞ւ ես այս կուռքը կոտրել: Ինչպե՞ս ես այն կոտրել:

Տղան պատասխանեց.
-Ես չեմ կոտրել այն: Տե՛ս այն կուռքը իր զենքով հարվածեց, իսկ սա ընկավ ու կոտրվեց:

Հայրը պատասխանեց.
-Ինչո՞ւ ես ստում:
-Ես չեմ ստում, հայրիկ…

Հայրը բարկացավ.
-Ինձ մի՛ ստիր, մենք երկուսս էլ լավ գիտենք, որ նրանք կենդանի չեն և չեն կարող շարժվել:

Որդին խորամանկ հայացքով նայեց հորը.
-Այդ դեպքում, ինչո՞ւ ես նրանց երկրպագում:

Մեկնաբանություններ