Խնձորներով լի դույլը: Առակ

844

Մի մարդ մեծ ու գեղեցիկ տուն է գնում՝ առջևում խնձորի հրաշալի այգի:

Հարևան հին տնակում ապրում է մի նախանձ մարդ: Նա միշտ ուզում է ինչ-որ բանով փչացնել նոր հարևանի տրամադրությունը: Մե՛կ աղբն է դարպասների մոտ թափում, մե՛կ մի ուրիշ հիմարություն…

Մի անգամ նորեկը արթնանում է բարձր տրամադրությամբ և դուրս է գալիս պատշկամբ՝ տեսարանով հիանալու: Տեսնում է իր այգում աղբով լի մի կեղտոտ դույլ է շպրտված: Ներքև է իջնում, վերցնում է դույլը և այնպես լվանում, որ փայլի: Հետո հավաքում է ամենամեծ ու գեղեցիկ խնձորները, լցնում դույլի մեջ և գնում հարևանի տուն:

Նախանձ հարևանը դռան թակոցի ձայնը լսելուն պես մտածում է՝ «Վերջապես կարողացա հունից հանել» և վիճաբանելու հույսով բացում է դուռը, իսկ նորեկը մեկնում է խնձորներով լի դույլը և ասում.

– Ով ինչով հարուստ է, նրանով էլ կիսվում է:

Թարգմանեց՝ Մարատ Զաքարյանը

Մեկնաբանություններ