Այսօր ի՞նչ գործ արեցիր

325

Վանահայրը մի օր հարց է տալիս կրոնավորին.

— Այսօր ի՞նչ գործ արեցիր։ 
— Ո՜հ, այսօր այնքա՜ն գործ արեցի, — պատասխանում է կրոնավորը, — որ ուժերս չպիտի բավեին, եթե Աստված օգնության չհասներ։ Այսօր ընտելացրի երկու բազե, պահեցի մի զույգ եղնիկ, կապեցի մի զույգ անգղ, մի հատ հաստ որդ բռնեցի, մի արջ շղթայեցի և մի հիվանդ խնամեցի…
— Ճիշտ ես ասո՞ւմ, — հարցրեց վանահայրը, — բայց մեր վանքում այսպիսի կենդանիներ գոյություն չունեն
— Ունե՛ն, ունե՛ն։ Բազեները աչքերս են, որ զգույշ լինեն մեղանչական բաների նայելուց։ Եղնիկները ոտքերս են, որ պետք չեղած տեղը չկոխեն։ Անգղները ձեռքերս են, որ շիտակ գործի լծվեն։ Որդը լեզուս է, որ հանդարտ պահեմ, ավելորդ և գեշ բան չխոսեմ։ Արջը սիրտս է, պետք է սնափառությունս և անձնասիրությունս շղթայեմ։ Իսկ հիվանդը մարմինս է, պետք է խնամեմ…

Աղբյուր՝ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ

Մեկնաբանություններ