Առանց սրբության չկա սեր և առանց սիրո չկա սրբություն․ Ռայնհարդ Բոնկե

522

Առանց սրբության չկա սեր և առանց սիրո չկա սրբություն: Ինչու՞ սուրբ լինել։Ինչու՞ մտահոգվել անարատության համար։

Ոմանք սրբության են ձգտում` իշխանության,շահի կամ փառքի հասնելու համար։ Սակայն սրբությունը սրբություն չէ, եթե դրա դրդապատճառներն այլ են, քան հենց սուրբ լինելը։

Սրբությունը սեր է, իսկ սերը շահ չի հետապնդում։ Եթե մենք Աստծուն սիրում ենք հոգևոր պարգևներ ստանալու կամ ծառայության մեծ հաջողության հասնելու համար, ապա մեր սերն արհեստական է, սրբությունն էլ՝ դատարկ։

Սիրո վարձատրությունը երկնքի նման անծայր է ու դրախտի պես ընդարձակ։ Այն ոչինչ չի փնտրում և միևնույն ժամանակ ամեն ինչ ստանում է։ Առանց սրբության չկա սեր և առանց սիրո չկա սրբություն։

Աստված օրհնի ձեզ։

Աղբյուր՝ faith-book.info

Ռայնհարդ Բոնկե

Մեկնաբանություններ