Արդյո՞ք այն քեզ համար գանձ է

352

«Որդիս, պահիր իմ խոսքերն ու իմ պատվիրանները քո մոտ ամբարիր:Պահիր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, ու իմ օրենքը՝ աչքիդ բիբի պես: Դրանք մատներիդ վրա կապիր, դրանք սրտիդ տախտակի վրա գրիր»: — Առակաց 7:1-3

Աստծո Խոսքն այն գանձն է, որ պահվում է մեր սրտերում:

Այնտեղ, որտեղ որ գանձ կա, հնարավոր չէ խուսափել հարձակումներից, գողերից:

Ուստի ուշադիր լինենք, որովհետև հակառակորդը կփորձի թափանցել և գողանալ մեր սրտի գանձերը: Իսկ եթե ուշադիր լինենք մեր գանձերին, դրանք մեկ օր կսկսեն ծիլ տալ և պտուղ բերել:

Ինչպե՞ս ես վերաբերվում Աստծո Խոսքին: Արդյոք այն քեզ համար իսկապե՞ս գանձ է: Եթե այո, ապա Սուրբ Գիրքը պատվիրում է պահել այն աչքի բիբի պես… Պահենք մեր գանձերը հակառակորդից: Եվ օգտագործենք այն կյանքի յուրաքանչյուր բնագավառում:

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ