Ինչպե՞ս Հիսուսն ամբողջ մարդկությանը արժանացրեց ԻՐ ընտանիքի անդամենր լինելու պատվին

143

Երբ կարդում ենք այսօրվա Ավետարանը մի պահ կարող է թվալ, թե Տէր Հիսուսը ցածրացնում է իր մորն ու եղբայրներին:

Իրականում նա ամբողջ մարդկությանն է հրավիրում բարձրանալու այդ աստիճանին: Ինձ ու քեզ հրավիրեց իր ընտանիքի անդամակցության՝ դառնալու Իր եղբայրը, Իր մայրը, Իր քույրը, ԵԹԵ լսենք ու կատարենք Աստուծո պատվիրանները: Ի՜նչ պատիվ ու սեր: Կնդունե՞ս, կհետաձգե՞ս, թէ՞ կմերժես:

Հիսուսի մոտ եկան իր մայրն ու եղբայրները, բայց խուռն բազմության պատճառով չկարողացան մոտենալ նրան: Լուր տվեցին նրան ՝ասելով.
-Քո մայրն ու եղբայրները դրսում են և ուզում են քեզ տեսնել:
Հիսուս ասաց.
-Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որոնք լսում են և գործադրում Աստծու խոսքը:
(Ղուկասի ավետարան 8:20-21)

Եթե այս գրառումը ձեզ համար օգտակար եղավ  կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ` դուք էլ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս  մասին:

Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ` «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ Թվ. 6:24-26

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ