Առողջություն

232

Գոյություն ունի երկու միջոց առողջությունը պահպանելու համար`

1. Ֆիզիկական վարժություններ։

Մենք պատասխանատու ենք Աստծո առաջ առողջ մնալու և մեր կեցվածքը պահելու համար, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ինքնակարգապահություն։ Սպորտով զբաղվելու շնորհիվ, մենք կենդանի ու շարժուն ենք մնում և ավելորդ քաշ չենք հավաքում։ Բացի այդ, ավելի շատ ուժ ենք ունենում, ամրապնդվում է դիմադրողականությունը և ավելանում կյանքի տևողությունը։ Եթե դուք կանոնավոր ձևով զբաղվեք սպորտով, կպահպանեք ձեր առողջությունն ու հստակ մտածելու ընդունակությունը և կարող եք ուրախանալ կյանքով անգամ ծեր տարիքում։

2. Ճիշտ սնունդ։

Շատ կարևոր է, թե ինչ ենք մենք ուտում, քանի որ մեր առողջությունը առաջին հերթին կախված է դրանից։ Դրանից է կախված մեր աճը, էմոցիաները, հոգևոր կյանքը. այն ազդեցություն է գործում ֆիզիկական գործունեության բոլոր տեսակների և ամբողջ վարքի վրա։ Եթե մենք խելացի ձևով ենք օգտագործում սնունդը, այն մեզ կենսական ուժեր է տալիս և նպաստում կյանքի դրական ընկալման համար։ Երբ մենք կերակուրը կիսվում ենք կարիքավորների հետ, այն մեզ օրհնություն է բերում, բայց եթե ճիշտ չենք օգտագործում, թույնի նման ազդում է մեր օրգանիզմի վրա և դանդաղ մահվան պատճառ դառնում։

Արևմուտքի երկրներում շատ մարդիկ չեն հետևում իրենց սննդակարգին, դրանով իսկ «իրենց ատամներով փորելով սեփական գերեզմանը»։ Նրանք լցնում են իրենց ստամոքսը մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդով, որը բոլորովին էլ օգտակար չէ առողջության համար։ Նրանք թունավորում են իրենց օրգանիզմը ալկոհոլով, թմրանյութերով և ծխախոտով, ազատ ժամանակի մեծ մասը անցկացնելով հեռուստացույցի առաջ։ Այդ խնդրի լուծումը համարվում է սննդի նկատմամբ հսկողությունն ու ինքնակարգապահությունը։ Բավական չէ միայն իմանալ, ի՞նչն է ճիշտ, ի՞նչը` ոչ, անհրաժեշտ է նաև ինչ-որ բան անել(Առակ.23։2; 25։16)։

Շաքարը մեր օրգանիզմի համար օգտակար չէ, դրա համար պետք չէ օգտագործել ավելին, քան պահանջվում է։ Հավանաբար դա հանրածանոթ փաստ է։ Նույնը կարելի է ասել ճարպերի համար, այդ պատճառով փորձեք ուտել առավելապես ճարպերի ցածր պարունակությամբ և բարձր բջջանյութով (ցելյուլոզա) սնունդ (Փիլ.3։19)։
Աստծո Խոսքում շատ խորհուրդներ կան սննդի խելացի օգտագործման վերաբերյալ։ Բոլոր այդ խորհուրդները հանգեցնում են մի սկզբունքի` հետևեք,թե ինչ եք ուտում։ Մի եղեք ձեր ստամոքսի գերին, անվերջ խրախուսելով ձեր քմահաճույքները։ Դաստիարակեք ձեր ներսում ինքնակարգապահություն։ Կերակրվեք ճիշտ սննդով, խուսափելով օգտագործել չափից ավելի շաքար, աղ և ճարպեր։

Դանիելն ու նրա ընկերները Իսրայելի ցեղի այն պատանիներն էին, որոնք որոշեցին չպղծվել բաբելոնի թագավորի սեղանի համեղ կերակուրներից։ Նրանք ուզում էին փառավորել Աստծուն իրենց արտաքին տեսքով, ապրելով ոչ թե իրենց. այլ Նրա փառքի համար։ Աստված էլ Իր կողմից, որպես պատասխան օրհնեց նրանց գերազանց առողջությամբ (Դան. 1։15;17)։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ