Արքան ու գերված իշխանը

543

Իր արշավանքներից մեկի ժամանակ պարսից Կյուրոս արքան գերի վերցրեց մի իշխանի՝ ամբողջ ընտանիքով:

Կյուրոսը հարցրեց իշխանին.

— Ի՞նչ կտաս ինձ, եթե քեզ ազատություն պարգևեմ:

— Իմ կալվածքների կեսը,- պատասխանեց իշխանը:

— Իսկ ի՞նչ կտաս, եթե ազատ արձակեմ նաև զավակներիդ:

— Կալվածքներս ամբողջությամբ:

— Իսկ ի՞նչ կտաս, եթե ազատ արձակեմ նաև կնոջդ,- հարցրեց արքան:

— Ինքս ինձ,- եղավ պատասխանը:

Կյուրոսին շատ դուր եկավ պատասխանը, և նա ազատ արձակեց ամբողջ ընտանիքն առանց որևէ փրկագնի:

Տունդարձի ճանապարհին ամուսինը հարցրեց կնոջը.

— Տեսա՞ր ի՜նչ մեծահոգի էր արքան:

— Ես տեսա միայն նրան, ով պատրաստ էր ինքն իրեն զոհել հանուն իմ ազատության,- պատասխանեց կինը:

Հիսուս Քրիստոսը ոչ թե միայն պատրաստ էր, այլ արեց դա՝ Իր կյանքը տվեց հանուն մեր փրկության:

Մեկնաբանություններ