Արթնության հավատք․ Արման Մանուկյան

579
Arman Manukyan

‪Արթնությունը գալիս է այնտեղ, որտեղ կա հավատք՝ արթնության հավատք:

Արթնությանը չեն ձգում աղերսները, մեծ ցանկությունը և անգամ ասկետիզմի սահմանը հատող ինքնազոհեղությունները: Արթնությունը գալիս է այնտեղ, որտեղ կա հավատք՝ կենդանի հավատք, որը հաստատված է արթնությանը նախապատրաստվող գործերով՝ սրբությամբ, ճշմարիտ երկրպագությամբ և ամուր դավանությամբ: Դավանությունը մեր հավատքի հռչակումն է:

Ժամանակն է, որ մեր հավատքի դավանությունը մեզ հետ միասին դուրս գա եկեղեցու շինության սահմաններից: Ժամանակն է, որ երկրպագությունը դադարի միայն երգ լինելուց ու վերածվի աստվածպաշտության կյանքի: Ժամանակն է, որ սրբությունը չներկայացվի որպես անհասանելի մի իդեալ, այլ որպես քրիստոնյա դառնալու բնականոն հետևանք:

Արթնությունը գալիս է այնտեղ, որտեղ կա հավատք՝ արթնության հավատք:

Արման Մանուկյան

Մեկնաբանություններ