Աշխարհ եկավ հրաշք Մանուկ…

690
the_nativity

Հրաշք Մանուկ աշխարհ եկավ,
Թողեց փառքը և մարդացավ:

Երբ Նա ծնվեց, չէին հասկանում ճիչը Նրա.
Ճիչը կանչ էր. «Հա՛յր, այստեղ եմ, երկրի վրա»:

Չէին հասկանում, որ Ինքն՝ Աստված,
Մի մսուրում աշխարհ եկավ,
Որտեղ երբեք մարդ չէր ծնվել.
Բեթղեհեմում՝ «հացի տանը», Հացն էր ծնվել…

Աշխարհ եկավ.
Չէին հասկանում՝ ինչի համար:

Աշխարհ եկավ՝ բեռ վերցնելու,
Խաչը մինչև վերջ տանելու,
Եկավ, որ ինձ փրկված տեսնի,
Ձեռքը իմ՝ Հոր ձեռքին դնի,
Եկավ Հորը պատիվ տալու.
Աշխարհ եկավ հրաշք մանուկ…

Քո սրտի մեջ թո՛ղ Նա ծնվի,
Եվ կտեսնես՝ այդժամ կյանքդ ոնց կփոխվի…

Սևակ Առաքելյան

Մեկնաբանություններ