Աստծո առատ շնորհները

202

Շնորհները երկնքից Աստված հեղում է, մարդը երկրի վրա դրանք խեղում է…

Առաջին շնորհը, որ մենք խեղում ենք, դա մեր ազատությունն է, որ անտեսում ենք և կախյալ ենք դառնում մեղքի աղբյուրից` չարից:

Մյուս շնորհը, որ Աստված պարգևել է մեզ, դա զղջման շնորհն է, 
այսինքն լայն հնարավորություն է տվել մեզ սխալվելուց հետո 
անմիջապես զղջալ արածի համար և ներում ստանալ:

Մեզ տրվեց կատարյալ ուրախության շնորհը, իսկ մենք այն փոխեցինք
տրտմության հետ դարձյալ մեղանչելով, որովհետև մեղավոր մարդը 
տխուր է, իսկ արդարը` ուրախ: Հաստակ երևում է, որ մենք շնորհներից աստիճանաբար զրկվում ենք միայն մեղքի պատճառով, սակայն հուսահատության մեջ չընկնենք, որովհետև մենք գիտենք նաև, որ մեր նեղության ժամանակ Հիսուս Քրիստոս զգացնել է տալիս Իրեն ամենատարբեր մարդկանց և երևույթների միջոցով: Գիտենք նաև Աստծո խոստումը, որ ասում է. «Չեմ կամենում մեղավորի մահը, այլ` զղջումը»:

Միայն թե այդ ժամանակ մենք խնդրենք Աստծուց հոգևոր արթնություն այս բոլորը տեսնելու հոգևոր աչքերով: Ապրենք այսօր մաքուր խղճով, հիշենք, որ, ինչպես ասում են, վաղվա օրը երբեք չի գալիս, դրա փոխարեն գալիս է մահը:

Փա՜ռք և գոհություն Աստծուն երեկվա, այսօրվա և ամեն պահի համար:

Ծովիկ Դավթյան

Մեկնաբանություններ