Աստծո բոլոր խոստմունքները ձեռք են բերվում հավատով

574

Մարդկանց չբժշկվելու պատճառներից մեկն այն է, որ նրանք չգիտեն բժշկության վերաբերյալ Աստծո խոստմունքները: Աստծո բոլոր խոստմունքները ձեռք են բերվում հավատով: Մենք կարող ենք բժշկվել անգամ կարդալով ներքևում բերված սուրբգրային համարները:

Ելից 15:26-ն ասում է, որ մեր Աստված բժշկում է մեզ: «Բժշկել» բառը եբրայերեն «ռաֆա» բառն է, որը օգտագործվում է նաև ՙնորոգել, վերանորոգել, ուղղել, վերականգնել առողջությունը՚ իմաստներով: Թույլ մի տվեք ոչ ոքի նվազեցնել այդ խոսքի նշանակությունը՝ կապելով նրա իմաստը միայն հոգևոր բժշկության հետ, քանի որ այստեղ խոսվում է նաև ֆիզիկական բժշկության մասին: Ծննդոց 20:17-ում այդ նույն բառը օգտագործվում է հենց ֆիզիկական իմաստով: Եղե՜ք զգոն, քանի որ ոմանք աղավաղում են Սուրբ Գրության իմաստն այն աստիճան, որ այն կործանում է ոչ միայն իրենց, այլև այն մարդկանց, ովքեր ընկնում են նրանց ազդեցության տակ:
Եկեք կարդանք Աստծո Խոսքից մի հատված բժշկության մասին: Մենք պետք է իմանանք այդ խոստմունքները: Ծանոթացեք այդ խոսքերի/բառերի/ հետ. Այդ բառն է Աստված: Այն գործող բառ է և միշտ արդյունք է բերում այն մարդկանց կյանքում, ովքեր հաշտության մեջ են Աստծո հետ և ողջ սրտով հավատում են Նրան (Սաղմ.107:20, Ես.55:11):

Ինչպես տեսնում ենք, Աստծո խոստմունքների մեծ մասը իրականանում են, եթե մենք կատարում ենք որոշակի պայմաններ: Հատկապես, եթե մենք ճիշտ հարաբերություններ ունենք Աստծո հետ, որոնք հիմնված են հավատի վրա, և եթե մենք հնազանդ ենք Նրան (Ել. 15:26, 23:25, Սաղմ.103:2-3):

Տվյալ դեպքում մենք հստակ պատճառ ունենք, Աստծուն աղաղակելու և շնորհակալ լինելու համար, որ Նա մեզ տվել է բժշկության մասին խոստմունքներ(Առակ.4:20-22, Ես.53:4-5, Մատթ.8:16-17, 9:35):

Քա՞նիսներին է Նա բժշկել. Բոլոր նրանց, ովքեր ունեցել են դրա կարիքը: Արդեն այդ փաստը բավական է, որպեսզի սկսենք հավատալ մեր բժշկությանը՝ ուսումնասիրելով բժշկության մասին սուրբգրային համարները: Հենց որ դուք համոզվեք, որ Աստված իրապես ցանկանում է բժշկել ձեզ, խորհեք Աստծո Խոսքի շուրջ և փորձեք հավատալ, որ Հիսուսն ընդունակ է բժշկել նաև այսօր, և որ Նա ցանկանում է անել դա: Խորհելով դրա շուրջ, իմացեք, որ մեզ պետք է շարժվել հավատով, որպեսզի մեր աչքերով տեսնենք մեր բժշկությունը:

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր.13:8): Նա բժշկում է նաև այսօր: Փառք Տիրոջը: «Ինձ հավատացողներին կհետևեք հետևյալ նշանները՝ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձերին ձեռք կտան և եթե մահացու թույն խմեն, նրանց վնաս չի լինի, իրենց ձեռքերը կդնեն հիվանդների վրա և նրանք պետք է բժշկվեն»(Մարկ.16:17-18): «Ինչ-որ խնդրեք Իմ անունով կտրվի ձեզ»(Հովհ.14:14): «Եթե ձեզնից մեկը հիվանդ է՝ թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին և Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակ. 5:14-15): Այս խոստմունքները մեզ տալիս են բժշկություն և ազատագրություն: Այս խոստմունքները քաջալերում են մեզ, և դարձնում ընդունակ կանգնել հավատով՝ մեր բժշկությունը վերցնելու համար:

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ