Աստծուն չեն տեսել

394

Մի օր դպրոցում ուսուցչուհին զրույց է անցկացնում երկրորդ դասարանի աշակերտների հետ։

Նա երկար պատմում է երեխաներին Երկրի, հեռու աստղերի, ինչպես նաև տիեզերագնացների մասին։ Որպես վերջաբան նա ավելացում է.
-Երեխաներ, մեր տիեզերագնացները բարձրացել են երկրից շատ բարձր` մոտ 300 կմ, երկար-երկար թռչել են տիեզերքում, բայց Աստծուն չեն տեսել, որովհետև Նա չկա։ Հետո նա դիմում է մի աշակերտին, ով հավատում էր Աստծուն և հարցնում է.
-Ասա՛ սիրելիս, դու հիմա հավատու՞մ ես, որ Աստված չկա։
Աղջիկը վեր է կենում և հանգիստ պատասխանում.
-Ես չգիտեմ, երկա՞ր է արդյոք այդ 300 կմ-ը, բայց հաստատ գիտեմ, որ միայն «սրտով մաքուրները Նրան կտեսնեն» Մաթեոս 5:8:
Այնպես որ, մարդը յուրաքանչյուր պահին կարող է տեսնել Աստծուն, եթե ցանկանա:

Մեկնաբանություններ