Ինչպե՞ս տարբերել Նրա Ձայնը

508
Տարօրինակ է, չէ՞…

Որովհետև Նրա ձայնը ճանաչում են: (Հովհ.10:4)

Մեզ շրջապատող աշխարհը լեցուն է ձայներով: Մեր ականջներն այդ ձայնային հնչյունները տարբերելու համար են:

Կան ձայներ, որոնք հաճույք են պատճառում մեզ: Օրինակ՝ երաժշտության, անտառային թռչունների երգի, կարկաչող առվակի, մեղմ անձրևի ձայները հանգստացնում են մեզ, լիցքաթափում առօրյա ծանրաբեռնվածությունից:

Գոյություն ունեն ձայներ, որոնք անհանգստություն են առաջացնում, օրինակ՝ ավտոմեքենայի կամ գնացքի ազդանշանները: Ամեն օր մենք լսում ենք մեր շրջապատի մարդկաց ձայները, ընտանիքի անդամների, աշխատանքային ընկերների և հարևանների:

Այսպիսով՝ այս ամենի մեջ կան ծանոթ և անծանոթ ձայներ: Եթե մենք խոսողին չենք տեսնում, բայց լսում ենք նրա ձայնը, դրանով իսկ որոշում ենք, թե ով է խոսողը: Սա նշանակում է, որ մենք ձայնի միջոցով կարող ենք որոշել անձի ինքնությունը:

Աստծո զավակները ճանաչում են իրենց Հոր՝ Բարի հովվի ձայնը և գնում են Նրա հետևից: Այս խառնաշփոթ աշխարհում առանց Աստծո ձայնը ճանաչելու՝ մենք կմոլորվենք, իսկ այն լավ ճանաչելու համար  պետք է ամենօրյա մտերմիկ ու ջերմ շփում ունենանք Նրա հետ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ