Աստված մահացած չէ (ֆիլմ)

1159

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ երիտասարդ քրիստոնյա Ջոշ Ուիթոնը ստիպված է լինում դժվարին փորձության միջով անցնել՝ համալսարան ընդունվելուն պես։

Հենց առաջին դասի ժամանակ փիլիսոփայության դասախոս աթեիստ Ռեդիսոնը պահանջում է բոլոր ուսանողներից թղթերի վրա գրել «Աստված մահացած է» նախադասությունը և ստորագրել դրանք, որպեսզի հետագայում այդ առարկայից քննության հետ կապված խնդիրներ չունենան։

Ջոշը հրաժարվում է նման բան անել և արդյուքում՝ կանգնում է մեծ խնդրի առջև։

Որպեսզի տղան կարողանա շարունակել հետագա ուսումը, նա ստիպված է լինում ընդունել դասախոսի մարտահրավերը․ Ջոշը առաջիկա մի քանի դասերի ընթացքում պետք է ապացուցի իր տեսակետը, որ «Աստված մահացած չէ»․․․

Մեկնաբանություններ