Աստված տեսնում է մեր կյանքը

561

«Աստված բաներ է թույլ տալու քո կյանքում նրա համար, որ այն, ինչ հաստատուն չէ, շարժվի, իսկ ինչը հաստատուն է՝մնա անշարժ, և դու անցնելով այդ փորձությունը տեսնես, որ հավատարիմ և անշարժ ես Քրիստոսի մեջ»: Եբրայեցիս 12:26-27

Կարողացիր հաստատուն մնալով հանդերձ, թույլ չտալ, որ ինչ որ բաներ շարժեն քեզ քո տեղից: Հավատքի մեջ կգան բաներ, որ կուզեն քեզ շարժել: Տիրոջ Խոսքն ասում է, որ ոչ միայն ձգտես ինչ-որ բաներ ունենալ, այլև կարողանաս դրանք անշարժ պահել:

«…բայց երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում» — Հակոբոս 1:6

Ինչ խնդրում եք, հավատքով խնդրեք, մի՛ տատանվեք, մի՛ երկմտեք: Կասկածամտությունը մեզանից հեռացնենք, որովհետև դա է շարժում մեզ մեր տեղից:

Այն, ինչ որ անում եք Քրիստոսի մեջ , կարիք ունի աճելու, ավելանալու, հասակ առնելու: Որքան դու կարողանում ես բացահայտել Քրիստոսին քեզ համար, այնքան կարողանում ես նմանվել Նրան: Ավելացե՛ք Նրա մեջ, ինչ տրված է ձեզ, որովհետև Տերը ուզում է իր գործի մեջ ավելանանք:

Եթե ես և դու հաստատուն ենք, գիտենք մեր տեղը և կոչումը, եթե դրա մեջ անշարժ ենք և չենք կորցնում, ուրեմն մեր հավատքի կյանքը և գործը իզուր չէ, պարապ չէ: Այն, ինչ որ մենք անում ենք, իսկապես պարապ և դատարկ չէ. Աստված տեսնում է մեր կյանքը:

Եթե դու աշխատանք ես տանում քո հոգևոր կյանքի համար, Տերը ասում է «Դա պարապ չէ, Ես կլեցնեմ և կզորացնեմ քեզ»: Եթե դու վազում ես, ծառայում ես Աստծո համար, Նա ասում է.«Ես տեսնում եմ դա, դա իզուր չէ , և Ես քեզ կվարձատրեմ, կօրհնեմ քո աշխատության համար»:

Իսկ եթե Ատված ասում է,ապա իսկապես օրհնում է:

Արտավազդ Թադևոսյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ