Աստված վեր է մեր պատկերացումներից

0
295

«Վե՛ր կաց, մահիճդ վերցրու՛ և քայլի՛ր»: — Հովհաննես 5:8

Այս խոսքերը Տեր Հիսուսն ուղղեց Բեթհեզդայի ավազանի կողքին երկար ժամանակ պառկած, 38 տարվա անդամալույծ հիվանդին: Երեսունութ տարի, կոտրված հույսեր, մարդկանց նկատմամբ ունեցած մեռած վստահություն: Առաքյալը հատուկ շեշտում է, որ այդ օրը շաբաթ էր:

Հիվանդը այլ կերպ էր տեսնում իր հարցի լուծումը: Նա իր խնդրի լուծման իր տեսակետն ուներ, բայց կատարվեց հակառակը: Նա բժշկվեց հակառակ ի՛ր պատկերացումներին, ի՛ր սպասումներին: Որպեսզի լուծվի մեր խնդիրը, բժշկվի մեր հիվանդությունը, մենք պետք է դուրս գանք մեր կրոնական հասկացողությունների սահմաններից, մեր դավանաբանական ուղղության գաղափարախոսությունից, որովհետև Աստված ու Նրա Խոսքը շատ ավելի վեր է, քան մեր հասկացողությունները, պատկերացումները, կամ գաղափարախոսությունները Նրա մասին: «Այսօր շաբաթ է, մեզ մոտ ընդունված չէ այսպես աղոթել, կամ մենք այսպիսի սովորություն չունենք»:

Ժամանակն է թողնել կառչած մնալը սովորություններին, որոնք ի վիճակի չեն իրական ազդեցություն ունենալ մեր կենսական հարցերի լուծման վրա: Քանի՞ այդպիսի շաբաթներ էր այդ մարդը պառկած մնացել այդ ավազանի կողքին, բայց ոչ մի օգուտ: Երբ Հիսուսն է ասում «վե՛ր կաց», պետք է վե՛ր կենալ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ