Աստվածաշնչի հավաստիությունը

553

1. Աստծո խոսքի անվանումները՝

Ա. Սուրբ Գիրք կամ Սուրբ Գրություն
Վաղ քրիստոնեության մեջ Աստծո Խոսքի օգտագործվող առաջին անվանումը սա էր։ Գրառումներն արվում էին պապիրուսի թղթագլաններով, որոնք պատրաստված էին եղեգի չորացրած ցողուններից: Սուրբ Գրությունն առաջացել է «գրել» բառից։ Սուրբ Գրությունը անվանում են նաև գծանկարչական կամ ակնառու (տեսանելի), ինչը նշանակում է «հստակ երևացող, գրված»(Հովհ.10։35; 2Տիմ.3։16; 2Պետր.1։20; Մատթ.21։42; Մարկ.14։49; Հռոմ.15։19)։

Բ. Աստվածաշունչ
Աստվածաշունչ անունը ծագում է «Ta Biblia», ինչը նշանակում է «Գիրք»։

Գ. Աստծո Խոսք
Այն բոլոր անվանումներից, որ ունի Աստծո Գիրքը, «Աստծո Խոսք» անվանումը ամենանշանակալիցն է, տպավորիչը և բովանդակալիցը(Մատթ.4։4;Մարկ.7։13, Հռոմ.10։17; 2Կորնթ. 2։17, Եբր. 4։12; 1Թես.2։13)։ Աստծո Խոսքի վերաբերյալ հաճախ օգտագործում են Աստծո Հոգուց ներշնչված, այսինքն՝ ՙներշնչված Աստծո կողմից՚ բառակապակցությունը։ Այն Աստվածաշնչի անվանումներից ամենանշանակալիցն է, քանի որ որոշում է Հեղինակին և միացնում է Նրան Իր ստեղծագործության հետ՝ ընդգծելով այն փաստը, որ Խոսքը դուրս է գալիս Աստծո բերանից։

2. Իսկություն
Ժամանակակից շատ գիտնականներ փորձում են հերքել Աստվածաշնչում նկարագրված վայրերի, իրադարձությունների և գործող անձերի ինչպես պատմական, այնպես էլ անձամբ աստվածաշնչյան գրքերի իսկությունը։ Չնայած քննադատությանը՝ Աստծո Խոսքը հարյուրամյակների ընթացքում հստակ և անհերքելի ձևով վկայում է իր իսկության մասին։ Այն գրվել է որոշակի մարդկանց կողմից որոշակի ժամանակահատվածում, ինչը հաստատվում է գիտականորեն հիմնավորված փաստերով կամ ավանդույթներով։

Աստծո Խոսքի քննադատությունը Աստծուց չէ։ Աստվածաշունչը քննադատող մարդիկ խաբված են սատանայի կողմից։ Այն սկզբից մինչև վերջ գրված է Աստծո ներշնչմամբ։ Նրանից հնարավոր չէ ոչինչ պակասեցնել կամ ավելացնել, այն անփոփոխ է և նրա իսկության անհերքելի ապացույցը համարվում է նրանում գրված մարգարեությունների հաջորդական իրականացումը։

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ