Ավելորդ քաշը հանգեցնում է ինտելեկտի մակարդակի իջեցման

299

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային պրոցեսներ, այդ թվում նաև ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ, որոնք ավելորդ կիլոգրամներ են հավաքել: Այս մասին գիտնականները գրել են Brain, Behavior and Immunity հանդեսում հրապարակված հոդվածում:

«Որքան բարձր Է մարմնի քաշի ձեր ինդեքսը, այնքան ավելի շատ են բորբոքումները ձեր մարմնում: Մեր գործընկերները ցույց տվեցին, որ բորբոքումները, հատկապես ուղեղում, կարող են բացասաբար ազդել նրա աշխատանքի և մարդու մտավոր ունակությունների վրա: Մենք ցույց տվեցինք, որ այդպես Էլ տեղի Է ունենում, սակայն այդ Էֆեկտի Էությունը մնում Է հանելուկ, «սևարկղ»: Դրա բացահայտումն անհրաժեշտ Է իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար»,-հայտարարել Է ԱՄՆ-ի Թուսոն քաղաքի Արիզոնայի համալսարանի աշխատակից Քայլ Բուրասան:

Բուրասան եւ նրա գործընկեր Դևիդ Սբարան այդ բացահայտումը կատարել են՝ մոտավորապես վեց տարի շարունակ հետևելով մտքի սրության եւ քաշի փոփոխություններին գրեթե 20 հազար չափահաս մարդկանց եւ զառամյալների մոտ, որոնք ապրում են ԱՄՆ-ի տարածքում:

Դիտարկումների ընթացքոււմ գիտնականները կանոնավոր կերպով չափում Էին գիտափորձի մասնակիցների քաշը, նրանց IQ-ն, ինչպես նաև վերցնում Էին արյան նմուշները եւ այն մոլեկուլների կոնցենտրացիայի անալիզ անում, որոնք մատնաշում են օրգանիզմում բորբոքումների օջախների առկայությունը։

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ