Ֆրանցիսկ Ասիզացու աղոթքը

247

Տեր Աստված, դարձրո՛ւ իմ ձեռքերը Քո Աշխարհի շարունակությունը:

Որտեղ ատելություն կա, թո՛ղ Սեր բերեմ,
Որտեղ վիրավորանք կա, թո՛ղ Ներում բերեմ,
Որտեղ հակասություն կա, թո՛ղ Միասնություն բերեմ,
Որտեղ մոլորություն կա, թո՛ղ Ճշմարտություն բերեմ,
Որտեղ կասկած կա, թո՛ղ Հավատ բերեմ,
Որտեղ հուսահատություն կա, թո՛ղ Հույս բերեմ,
Որտեղ խավար կա, թո՛ղ Լույս բերեմ,
Որտեղ վիշտ կա, թո՛ղ Ուրախություն բերեմ:

Օգնի՛ր ինձ, Աստված,
Ոչ այնքան մխիթարություն փնտրել, որքան մխիթարել,
Ոչ այնքան հասկացողություն փնտրել, որքան հասկանալ,
Ոչ այնքան սեր փնտրել, որքան սիրել:

Որովհետեւ ճշմարիտ է՝ ով տալիս է, նա ձեռք է բերում,
Ով իրեն կորցնում է, իրեն նորից է գտնում,
Ով մահանում է, նա վերածնվում է Հավերժ կյանքի համար:
Ուրեմն, օգնի՛ր ինձ, Աստված,
Դարձրո՛ւ իմ ձեռքերը
Քո Աշխարհի շարունակությունը…

Աղբյուր՝ aravot.am

Մեկնաբանություններ