Այդ տարածված երևույթը կյանքը կրճատում է 10 տարով

445

Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում հրապարակված եզրակացության մեջ:

Գիտնականները հիմնվել են մոտ մեկ մլն մարդկանց տվյալների ուսումնասիրության վրա, որոնք ստացվել են հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված 57 տարբեր հետազոտությունների արդյունքում:

Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը 30-35 է, 3 տարի ավելի շուտ են մահանում, քան նորմալ քաշի դեպքում կլիներ: Լուրջ ճարպակալումը, որի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 40-50 է, կյանքը կրճատում է 10 տարով, գրում է հոդվածի հեղինակ Սառա Բոսլին:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ